«Զվարճապատումի ընթերցումն առողջությանը նույնքան օգտակար է, որքան մարմնամարզությունը»: Ալֆոնս Կարր (1808 - 1890), ֆրանսիացի գրող, լրագրող, «Լը Ֆիգարո» թերթի խմբագիր
Մի տարեց մարդ իրենց գյուղի հոգևորականին հյուր է կանչում ու կնոջն հանձնարարում է երկու ճուտ տապակել ընթրիքի համար: Կինը տապակում է ճտերը, համտեսում է, որպեսզի պարզի, թե լավ եփվել են ու, չդիմանալով գայթակղությանը, երկու ճուտն էլ ուտում է: Երեկոյան հոգևորականը գալիս է: Ամուսինը նրան ջերմորեն դիմավորում է, նստեցնում է սեղանի մոտ ու ասում է կնոջը. Հենց ամուսինը սենյակից դուրս է գալիս, կինը բարձրաձայն փնթփնթում է. -Էս մարդն էլի՛ իրենն է անելու: -Իսկ ի՞նչ է անելու, - հարցնում է հոգևորականը: -Նա, ախըր, սիրում է հոգևորականների ականջները կտրել: Հոգևորականը տեղից վեր է կենում ու ճողոպրում: Այդ պահին սենյակ է մտնում ամուսինը, և կինը նրան ասում է. -Տեսա՞ր, թե ոնց հափշտակեց ճտերն ու փախավ: Դանակը ձեռքին՝ ամուսինը կանգնում է դռան շեմին ու ու գոռում. Հե՛յ, սուրբ հայր, գուցե քեզ մե՞կն էլ բավական է: Հոգևորականը, բնականաբար, ավելի է արագացնում քայլերն ու հևալով պատասխանում. -Ո՛չ, ո՛չ: |