MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Yarın:+27 °C
Կեցցե՛ հումորը
21:35, 19.01.2020
3129 | 0

Մահվան դատապարտվածը սպասում է դատավճռի ի կատար ածմանը: Մոտենում է քահանան և ասում.

-Զավա՛կս, ես քեզ Աստծու խոսքն եմ բերել:

-Ժամանակ եք կորցնում, հայր սուրբ, - պատասխանում է մահապարտը, - մի քանի րոպե հետո ես անձամբ կխոսեմ նրա հետ: Եթե նրան ասելիք ունեք, պատրաստ եմ փոխանցել:

*****

Ծնարանի սպասասրահում իտալացին սպասում է կնոջ ծննդաբերելուն: Բժիշկը դուրս է գալիս ծնարանից և ասում է նրան.

-Շնորհավորո՛ւմ եմ, ձեր կինը հինգ երեխա է ծնել:

Իտալացին հպարտորեն ասում է:

Այդպես էլ պիտի լիներ…իմ հրանոթն այնքան զորեղ է…

Բժիշկը կտրում է նրա խոսքը.

-Կարծում եմ՝ անհրաժեշտ է մաքրել այդ հրանոթի փողը, որովհետև բոլոր երեխաները սևամորթ են:

*****

Մի մարդ փողոցում պինգվին է տեսնում ու տանում է ոստիկանություն.

-Ի՞նչ անեմ սրան, - հարցնում է ոստիկանին:

-Տարեք կենդանաբանական այգի, - պատասխանում է վերջինս:

Մի քանի օր անց ոստիկանն այդ մարդուն հանդիպում է փողոցում՝ պինվինի հետ:

-Բայց չէ՞ որ ես ձեզ ասացի՝ պինգվինին կենդանաբանական այգի տարեք:

Այո՛, ասացի՛ք, ես էլ տարա: Նա շատ գոհ մնաց և այսօր էլ մենք կինո ենք գնում:

*****

Ծովափում հանգստացող կինը զանգահարում է ամուսնուն.

-Ալո՛, սիրելի՛ս, մեր կատուն ո՞նց է:

-Կատուն սատկեց, - պատասխանում է ամուսինը:

-Անխի՛ղճ: Մի՞թե չէիր կարող այդ բոթը աստիճանաբար հաղորդել…ասել, որ կատուն զբոսնում էր պատշգամբում, որ հանկարծակի աղմուկից սարսափահար ցատկեց, ընկավ ու տարսափելին տեղի ունեցավ: Իսկ մայրի՞կս ինչպես է:

-Օ՜հ, նա կատվի հետ զբոսնում էր պատշգամբում և…

*****

Ուսուցչուհին հարցնում է աշակերտին.

-Ի՞նչ տառով է սկսվում «երեկ» -ը:

Աշակերտը պատասխանում է.

-Սկսվում է «կ» տառով:

-Մի՞ թե դու «երեկ» -ը «կ» տառով կսկսես:

-Այո՛, որովհետև երեկ կիրակի էր:

*****

Ուսուցչուհին աշակերտին հարցնում է.

Ի՞նչ գործողություն պետք է անել, որպեսզի 11 կարտոֆիլը բաժանվի 7 հոգու միջև:

-Պետք է կարտոֆիլի պյուրե պատրաստել, - պատասխանում է աշակերտը:

*****
Մի հասուն տղամարդ, փողոցով գնալիս, բարձր ճիչ է լսում. «Կա՛նգ առ: Եթե մի քայլ էլ անես, աղյուսը գլխիդ կընկնի»:

Տղամարդը հենց կանգ է առնում, նույն պահին շենքի վերին հարկերից մի աղյուս է պոկվում ու, քթին քսվելով, ընկնում է նրա ոտքերի մոտ: Տղամարդը շրջվում է, բայց ոչ մեկին չի տեսնում:

Որոշ ժամանակ անց, երբ նա ուզում է փողոցն անցնել, նույն ձայնը նորից նախազգուշացնում է. «Կա՛նգ առ, այլապես մեքենայի տակ կընկնես: Տղամարդը հենց կանգ է առնում, մի մեքենա սուրալով անցնում է նրա ոտքերին քսվելով: Տղամարդը նորից շուռ է գալիս և քանի որ դարձյալ ոչ մեկին չի տեսնում, բարձրաձայն հարցնում է.

-Բայց դուք ո՞վ եք:

-Ես ձեր պահապան հրեշտակն եմ, - պատասխանում է ձայնը:

-Պահապան հրեշտա՞կս…Իսկ դուք որտե՞ղ էիք, երբ ես ամուսնանում էի:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
242 | 0
09:44, 13.04.2024
318 | 0
11:39, 08.04.2024
378 | 0
09:16, 06.04.2024
338 | 0
08:44, 03.04.2024
275 | 0
yukarı