MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Yarın:+25 °C
Ալեքսանդր Մակեդոնացու նախահայրերի մասին առասպելը
19:23, 05.02.2020
3942 | 0

Հունաստանի Պելոպոնես թերակղզու հյուսիսարևելյան մասում գտնվող Արգոս բնակավայրից երեք պատանիներ փախչում են հյուսիս և հյուսիսային երկրի թագավորի մոտ ծառայության են անցնում որպես հովիվ: Ավագը ձիեր է արածացնում, միջնեկը՝ կովեր, իսկ կրտսերը՝ ոչխարներ: Այդ ժամանակներում արքայական ընտանիքի ադամները հասարակ աշխատավորից շատ չեն տարբերվել ու ֆիզիկական աշխատանքից չեն խորշել: Թագավորի կինը, օրինակ, ինքն է հովիվների հացը թխել…

Մի օր էլ թագուհին նկատում է, որ հացի այն կտորը, որ ինքը կտրում էր կրտսերի համար, ինքնաբերաբար կրկնակի մեծանում է: Թագավորին կասկածն ու սնոտի վախն է համակում, և նա որոշում է հովիվներին վտարել: Պատանիներն աշխատավարձ են պահանջում: Թագավորին զայրացնում է նրանց պահանջը: Նա մատնացույց է անում արևը և գոռում է. «Ա՛յն է ձեր վարձը»: Ասել կուզի՝ ողորմածաբար խնայում է նրանց կյանքը:

Այդ ժամանակներում թագավորները հասարակ կացարաններում են ապրել: Այս թագավորի «պալատն» էլ մի սովորական խրճիթ է եղել, որտեղ արևի լույսը երդիկից է ներթափանցել:

Եղբայրները մի պահ կարկամում են թագավորի պատասխանից, բայց հանկարծ կրտսերը կռանում է, դանակով գծում է գետնին ընկած արևի լույսի բոլորը, երեք անգամ ափով քաղում է լույսը, ծոցն է տանում, ասում է «Շնորհակալությո՛ւն, թագավո՛ր» ու դուրս է գալիս: Եղբայրները հետևում են նրան: Տարօրինակ արարքից ապշած թագավորը մինչև սթափվում է ու մարդիկ է ուղարկում, որ տղաներին հետ բերեն, բայց նրանք արդեն շատ էին հեռացել:

Եղբայրներն ապաստանում են հարևան ցեղերից մեկի մոտ, մեծանում են ու, վերադառնալով իրենց վարձը արևով վճարած թագավորի երկիր, նրանից խլում են թագավորությունը:

Ավանդությունն ասում է, թե Մակեդնիայի թագավորների նախիք այս եղբայրներն են եղել:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
302 | 0
09:44, 13.04.2024
415 | 0
11:39, 08.04.2024
405 | 0
09:16, 06.04.2024
353 | 0
08:44, 03.04.2024
290 | 0
yukarı