MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
ՖԻԴՈՐԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒԺԻՉ ԿՈՍՄԵՏԻԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
17:43, 14.02.2020
3046 | 0
Մեր ընկերության գործունեությունն ապացուցում է, որ հայկական, օրգանիկ բուժիչ կոսմետիկան կարող է լինել նաև մատչելի: Մենք ապացուցում ենք, որ առողջ և գեղեցիկ լինելու բանաձևն իրականում այդքան էլ բարդ և թանկարժեք չէ, ինչպես ներկայացնում են մյուսները:

Մենք սկսել ենք չիչխանի յուղի արտադրությունից, ապա ավելացրել ենք ծիրանի, դեղձի, խաղողի, կտավատի, դդմակորիզի յուղերը: Բազմամյա աշխատանքի և նվիրումի շնորհիվ, աստիճանաբար մեր արտադրանքների տեսականին մեծացրել ենք և անցել 100-ը:
Արտադրում ենք նաև ձեռքերի, մազերի և մարմնի խնամքի միջոցներ:
Յուղերը ստանում ենք որոշ բույսերի (ծիրանի, դեղձի, խաղողի, գետնանուշի, մասուրի, նռան, ընկույզի, կիտրոնի, նարինջի, թուրինջի, մանդարինի և այլն) սերմերի, պտուղների և կորիզների սառը մամլման, ինչպես նաև որոշ բույսերի (անթառամ, մեխակ, հասմիկ, նվենի, ռեհանի, եղինջի, եղիսպակի և այլն) ծաղիկների, խոտերի և արմատների էկստրակցիայի եղանակով: Առաջիկայում ևս նախատեսում ենք յուղերի տեսականու ավելացում:
Այժմ յուղերի արտադրությանը զուգահեռ զբաղվում ենք ոգեթուրմերի արտադրությամբ- արտադրում ենք ալոճի, կատվախոտի, վաղենակի, առյուծագու ոգեթուրմեր և ֆիրմային անվանումը կրող ՖԻԴՈՐԱ ապրանքանիշով հանգստացնող ոգեթուրմը:
2009 թվականից սկսել ենք օշարակների և լոսյոնների արտադրությոն: 2015 թ-ից արտադրում ենք փափուկ ժելատինե պատիճներ: Առաջիկայում նախատեսում ենք նաև խոտաբույսերի լայն տեսականու արտադրություն:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Miss Fidora
20:42, 17.12.2020
3319 | 0
02:19, 30.07.2020
4308 | 0
yukarı