MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Yarın:+20 °C
ՓԱՍՏԵՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
01:18, 13.03.2020
5963 | 0

1. Եթե ունեք քթահոսություն և խոռխ, ապա դա սովորական հարբուխ է: Սակայն հաճախ COVID-19 նախանշանները համընկնում են մրսածության և ալերգիայի սիմպտոմներին։
2. Սովորաբար, Կորոնավիրուսային թոքաբորբը առաջացնում է չոր հազ, տաքություն, շնչահեղձություն։ Որպես կանոն, վարակված մարդիկ կարող են չունենալ քթահոսություն և փռշտոց։
3. Այս նոր վիրուսը ջերմակայուն չէ և ոչնչանում է ընդամենը 26/27oC-ում (ճշտվում է): Արագ ոչնչանում է արևի ազդեցության տակ։
4. Եթե կորոնավիրուսով վարակվածը փռշտում է, ապա վիրուսը կարող է տարածվել մինչև 3 մետր, ընկնել ինչ որ մակերևույթի վրա և այլևս օդ չի բարձրանա:
5. Եթե այն ընկնում է մետաղական մակերեսի վրա, ապա ակտիվ է առնվազն 12 ժամ (կախված է միջավայրի ջերմաստիճանից): Այսպիսով, եթե շփվում եք որևէ մետաղական մակերեսի հետ, ձեռքերը լվացեք հնարավորինս շուտ մանրէսպան օճառով: Չդիպչեք ձեր դեմքին կամ մի տրորեք աչքերը, մինչև ձեռքերը չլվանաք:
6. Գործվածքների վրա վիրուսը կարող է գոյատևել 6-12 ժամ: Լվացքի ժամանակ, սովորական լվացող միջոցները ոչնչացնելու են վիրուսին։
7. Սովորաբար, տաք ջուր խմելն արդյունավետ է բոլոր տեսակի վիրուսների համար: Փորձեք խուսափել սառը կամ սառցով հեղուկներ խմելուց:
8. Ձեռքերը հաճախ լվացեք, քանի որ վիրուսը ունակ է գոյատևել ձեռքերի վրա միայն 5-10 րոպե: Չնայած կենսունակության կարճ տևողությանը, այնուամենայնիվ, այդ կարճ ժամանակահատվածում շատ բան կարող է պատահել: Կարող եք հպվել աչքերին, ակամայից դիպչել ձեր բերանին կամ քթին և այլն:
9. Փորձեք նաև պահպանել կանխարգելիչ որոշ կանոններ։ Օրինակ, բերանը հակասեպտիկով կամ տաք ջրի մեջ աղիային լուծույթով լվանալը:

Նշանները.
1. Վարակվելու դեպքում սկզբից առաջանում է կոկորդի կարմրածություն և ցավ, որը կարող է տևել 3 - 4 օր:
2. Այնուհետև վիրուսը խառնվում է քթի հեղուկի մեջ, որը մտնում է բրոնխներ, ապա թոքերը ՝ առաջացնելով թոքաբորբ: Սա տևում է ևս 5 - 6 օր:
3. Թոքաբորբի դեպքում առաջանում է բարձր ջերմություն և շնչառության դժվարություն:
4. Քթի փակվելը նման չէ նորմալ հարբուխով հիվանդանալու դեպքին։ Դուք զգում եք, որ խեղդվում եք: Այս պահին անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության:

Տարածեք, քանի որ տեղյակ լինելու դեպքում հնարավոր է նկատելիորեն կանխել վարակի տարածումը։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Miss Fidora
02:19, 30.07.2020
4314 | 0
yukarı