MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Yarın:+19 °C
Սյուզաննա Գրիգորյան «Ստուդիայիս տարեդարձը նշելը դարձել է ավելի մեծ տոնակատարություն, քան իմ ծննդյան տարեդարձը»
14:28, 30.03.2020
4604 | 0
Հարգելի հետևորդներ, այսուհետ my-child-family –ի կայքում կգործի «Աննե Մարիի հյուրասրահում ժպտում է․․․» բաժինը, որտեղ հյուրընկալված յուրաքանչյուր անձ՝ անկախ տարիքից, կժպտա և կվերհիշի կատարված աշխատանքները։
Իսկ իմ առաջին զրույցը սկսում եմ մի գեղեցկուհու հետ, ով 25 տարեկան է, սակայն հասցրել է փայլուն կենսագրություն կերտել։ Սովորելով Սոֆի Դևոյանի պարի դպրոցում, Սյուզաննա Գրիգորյանն ուսումը շարունակում է Պարարվեստի պետական ուսումնարանում, այնուհետև ավարտում է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժինը։
Ստեղծագործական անցյալի, ձեռքբերումների, առաջ գնալու ժամանակ հանդիպած խնդիրների, ինչպես նաև անձնական կյանքի մասին ժպիտով կիսվել է Dance Art studio-ի հիմնադիր տնօրեն Սյուզաննա Գրիգորյանը։


Սյուզաննա սիրով ողջունում եմ Ձեզ և զրույցից առաջ նշեմ, որ պարտադիր է ժպիտը զրույցի ընթացքում։ Ինչպե՞ս սկսվեց օրը։
Ողջույն Աննե։ Համոզված եմ ժպիտն անպակաս կլինի։ Իսկ օրը սկսել եմ դրական սպասումներով։ Անհամբերությամբ սպասում եմ, թե ե՞րբ եմ նորց վայելելու փոքրիկներիս ժպիտներն ու կարոտած հայացքները։

Ետադարձ հայացք նետելով դեպի անցյալ, փորձեք ներկայացնել ձեզ ու ձեր ստեղծագործական կարիերան:
Գիտե՞ք, մշտապես սիրում եմ անցած ճանապարհին հայացք նետելու ժամանակ, կյանքիս տալ փուլային բաժանումներ՝ ինչ որ իրադարձություններից առաջ և հետո, կյանքումս ունեցած կարևորագույն մարդկանցից առաջ և հետո, և հիմա նաև այդ փուլերի մեջ կարևորագույն դեր ունեցող իմ Dance Art Studio-ս, դրանից առաջ և հետո:
Ծնողներիս կողմից տրված դաստիարակությունից հետո, որպես բնավորության դաստիարակում շատ մեծ դեր են ունեցել մասնագիտությամբ ավարտած բոլոր կրթօջախներնս, որոնք ինձ դարձրել են էլ ավելի ուժեղ և նպատակասլաց:

Նպատակասլա՞ց եք․․․
Սիրում եմ առնվազն մեկ քայլ շուտ իմանալ հաջորդ գործողությունս։ Իմ կյանքում պետք է ունենամ հատուկ նպատակային կետեր, որոնց քայլ առ քայլ պետք է հասնեմ: Հենց դա է իմ ստեղծագործական կյանքի բանալին, որով և առաջնորդվում եմ:
Աշխատանքային պրոցեսում ինչպես և կյանքում, շատ շտապող եմ, ինչը կփաստեն ինձ ամենամոտ մարդիկ։
Ունեք բավականին հագեցած տարիների մասնագիտացված փորձ։ Ինչպիսի՞ մրցանակներ ու հաջողություններ եք գրանցել:
Dance Art Studio- ի գործունեության 3 տարիները շատ հագեցած են եղել, շատ հաճախ երբ ծանոթ կամ անծանոթ մարդիկ բնութագիր են տալիս գործունեությանս մասին, միշտ ասում են հետևյալ բառերը. «Եթե չիմանայինք, որ ստուդիան 3 տարի է գործում, կմտածեինք՝ երկար տարիների ծավալուն գործունեություն ծավալած դպրոց է»:
Այս երեք տարիների ընթացքում ստուդիան գրանցել է շատ մեծ աճ՝ ունենք 3 մասնաճյուղ Երևանում, և մեկ մասնաճյուղ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Երեք տարիների ընթացքում ունեցել ենք 3 մեծ մենահամերգ, որից մեկը եղել է Արսեն Գրիգորյանի երգարվեստի դպրոցի հետ համատեղ։
(Նույնիսկ եղել է համերգային ծրագիր, որի պարուղեկցումը վստահվել էր Dance Art Studio-ին):

Շարունակությունը․․․
https://my-child-family.blogspot.com/2020/03/blog-post_57.html
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Աննե Մարի
11:20, 11.05.2022
1663 | 0
13:57, 24.05.2019
7750 | 0
yukarı