Մի կին երազում տեսնում է, թեԱստված խանութում վաճառող է աշխատում: -Տե՛ր Աստված, մի՞թե դու ես, - բացականչում է ուրախացած կինը: -Այո՛, Ե՛ս եմ, - պատասխանում է Աստված: -Իսկ ի՞նչ կարել է քո խանութից գնել, - հարցնում է կինը: -Ինչ մտքովդ անցնի, - հնչում է պատասխանը: -Եթե այդպես է, ապա, խնդրում եմ, տուր ինձ առողջություն, երջանկություն, սեր, հաջողություն և շատ փող: Աստված բարյացակամորեն ժպտում է ու անցնում խանութի պահեստ, որպեսզի պատվիրված ապրանքները բերի: Որոշ ժամանակ անց նա վերադառնում է՝ թղթից պատրաստված մի փոքրիկ տուփ ձեռքին: -Ամբողջն ա՞յս է, - հիասթափված բացականչում է զարմացած կինը: -Ա՛յո, քո ուզածներն այս տուփում են, - պատասխանում է Աստված: - Մի՞թե դու չգիտես, որ իմ խանութում միայն սերմեր են վաճառվում: |