MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Yarın:+20 °C
Խոհարարությունը որպես արվեստ և գիտություն
13:41, 16.04.2020
4244 | 0

ԻՆՉ Է ԱՐՎԵՍՏԸ?

ԻՆՉ Է ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ?
ԱՅՍ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՆ ԻՄԱՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԻԱՅՆ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՍԿԱՆԱԼ, ԹԵ ԻՆՉ ԴԵՐ ՈՒՆԻ ԽՈՀԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՎԵՍՏԻ և ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ
Արվեստը հասարակական գիտակցության ձև է, մարդու ստեղծագործ աշխատանքի և հոգևոր մշակույթի տեսակ, իրականության ճանաչման յուրահատուկ եղանակ։ Արվեստը իրականության արտացոլումն է գեղագիտորեն, գեղարվեստական կերպարների միջոցով։ Արվեստը հմտություն է:
խոհարարությունը շատ սերտ կապ ունի հասարակության սովորույթների, ավանդույթների, մարդկանց մշակույթի հետ: Ալի Բոլուքբաշին ավելի քան կես դար է, որ աշխատում է մարդաբանության բնագավառում: Նա բազմաթիվ աշխատություններ ունի իրանագիտության, մարդաբանության և մարդկանց առօրյա կյանքի վերաբերյալ: Բոլուքբաշին ղեկավարում է իսլամական մեծ հանրագիտարանի հիմնադրամը և նաև պարսից լեզվի ու գրականության ակադեմիայի անդամ է: Նրա վերջին աշխատությունը` խոհարարության վերաբերյալ, բաժանվում է չորս բաժնի: Առաջինը` խոհարարություն, երկրորդը` խոհանոց, հետո խոհարարների խաղը և վերջապես խոհարարության վերաբերյալ աշխատություններ: Գրքում խոսվում է այն մասին, թե ինչպես մարդը կարողացավ դառնալ խոհարար և այս արվեստը ինչպես զարգացավ: Պատմական և հասարակական գործոնները շատ կարևոր են խոհարարության զարգացման հարցում:
Կարելի է թերևս ասել, որ խոհարարությունը կիրառական արվեստների մեջ ամենաառօրեկան, ամենակիրառական, ամենագնահատելի և ամենաթափանցիկ արվեստն է։ Ինչու ամենաթափանցիկ, որովհետև այս արվեստում չես կարող անորակությունը, անփորձությունը կամ ոչ բանիմացությունը թաքցնել անհատականության դրսևորման կամ ստեղծագործական յուրօրինակության քողի տակ, որից շատ հաճախ օգտվում են մյուս բնագավառների ստեղծագործողները անվարժությունը, ոգեշնչման պակասը կամ սեփական անտաղանդությունը քողարկելու պատրվակով։



Պարզիկ Գրիգորյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4950 | 0
yukarı