MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +15 °C ... +27 °C Yarın:+19 °C
Արգանդի միոմա. պատճառներն ու բուժումը
16:29, 19.04.2020
4988 | 0

Արգանդի միոմա. պատճառներն ու բուժումը

Լսելով ախտորոշումը՝ արգանդի միոմա, շատ կանայք խուճապի են մատնվում: Հանգստություն: Միոման, իհարկե, հաճելի երևույթ չէ, սակայն նաև չի պատկանում «քաղցկեղ» անվամբ հայտնի սարսափելի հիվանդությունների թվին:

Ինչ է միոման

Միոման (ֆիբրոմիոմա) մկանային հյուսվածքից առաջացած բարորակ ուռուցք է: Արգանդի միոման առաջանում է այն պատճառով, որ արգանդի բջիջները ինքնաբերաբար սկսում են ակտիվորեն կիսվել: Պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն, սակայն պարզվել է, որ այդ գործընթացը խթանում է էստրոգեն հորմոնների չափից ավելի


Լսելով ախտորոշումը՝ արգանդի միոմա, շատ կանայք խուճապի են մատնվում: Հանգստություն: Միոման, իհարկե, հաճելի երևույթ չէ, սակայն նաև չի պատկանում «քաղցկեղ» անվամբ հայտնի սարսափելի հիվանդությունների թվին:

Ինչ է միոման

Միոման (ֆիբրոմիոմա) մկանային հյուսվածքից առաջացած բարորակ ուռուցք է: Արգանդի միոման առաջանում է այն պատճառով, որ արգանդի բջիջները ինքնաբերաբար սկսում են ակտիվորեն կիսվել: Պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն, սակայն պարզվել է, որ այդ գործընթացը խթանում է էստրոգեն հորմոնների չափից ավելի արտադրությունը: Կոպիտ ասած, էստրոգենները խթանում են միոմայի աճին, իսկ պրոգեստերոնը, հակառակը, հետաճ է առաջացնում: Սա, սակայն, չի նշանակում, որ արյան մեջ էստրոգենների և պրոգեստերոնի նորմալ քանակությունը վկայում է միոմայի բացակայության մասին: Արգանդում էստրոգենների մակարդակի փոփոխությունն առավել հաճախ չի ազդում կամ քիչ է ազդում արյան մեջ այս հորմոնների պարունակության վրա:

Համաձայն բժշկական վիճակագրության՝ միոմա հանդիպում է 30 տարին լրացած կանանց 20 տոկոսի մոտ: Ընդ որում, առավել հաճախ արգանդի պատին առաջանում է ոչ թե մեկ, այլ մի քանի ուռուցքային հանգույց՝ տարբեր չափսերի:

Միոմաները տարբեր են լինում, որոշները կարող են «նստե» արգանդի պատին, կարող են աճել դեպի արգանդի խոռոչը կամ էլ դեպի որովային խոռոչը:

Ինչը կարող է նպաստել միոմայի առաջացմանը

  • Ժառանգական նախատրամադրվածությունը (արգանդի միոմա ունեցել է մայրիկը կամ տատիկը),
  • Դաշտանային ցիկլի հետ կապված խնդիրները,
  • Անպտղությունը և վիժումները,
  • Նյութափոխանակության խանգարումը (ճարպակալում, շաքարային դիաբետ),
  • Բազմաթիվ աբորտները,
  • Գիտնականները վերջերս նաև պարզել են, որ միոմայի առաջացման և սթրեսի միջև ևս ուղիղ կապ կա:

Ինչպես գլխի ընկնել

Արգանդի միոման սովորաբար առանց ախտանշանների է զարգանում: Սակայն կան մի քանի նախանշաններ, որոնցով կինը կարող է ենթադրել, որ արգանդի միոմա ունի.

  • Դաշտանի ընթացքում չափազանց առատ արյունահոսություն,
  • Դաշտանային ցիկլի խանգարում,
  • Ցավեր որովային ներքևի մասում կամ գոտկատեղում:

Չնայած տարիներ շարունակ կարելի է ապրել՝ առանց կասկածելու միոմայի գոյությունը, սակայն հիվանդությունը կարող է մի շարք տհաճություններ պատճառել.

  • Ուժեղ արյունահոսությունը կարող է սակավարյունություն առաջացնել,
  • Մեծացած ուռուցքը կարող է ճնշել հարևանությամբ գտնվող օրգանները, այդ դեպքում կառաջանան ցավեր, միզարձակման դժվարություն, փորկապություն,
  • Խնդիրներ են առաջացնում բեղմնավորման, հղիության և ծննդաբերության ընթացքում:

Ախտորոշումը և բուժումը

Միոման ժամանակին բացահայտելու միակ ճիշտ տարբերակը տարին մեկ անգամ գինեկոլոգի մոտ ստուգման գնալն է: Այն առավել հստակ ախտորոշում են ուլտրաձայնային հետազոտության միջոցով:
Բուժումը կախված է հիվանդի տարիքից և պլաններից: Եթե տարիներ շարունակ միոման չի աճում և կինն էլ հղիանալ չի պլանավորում, ապա կարելի է բուժել դեղահաբերի միջոցով: Հորմոնալ միջոցները թույլ են տալիս դանդաղեցնել և անգամ որոշ դեպքերում կանգնեցնել աճը:

Երիտասարդ կանանց, որոնք ուզում են երեխա ունենալ, բժիշկները խորհուրդ են տալիս հնարավորինս շուտ վիրահատություն անցնել՝ հեռացնելու ուռուցքը: Սակայն եթե ուռուցքային հանգույցները չափազանց շատ են կամ էլ շատ մեծ են, բժիշկները ստիպված են լինում հեռացնել ողջ արգանդը:

http://master2018.blogspot.ru/

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ARMAN kOCHARYAN
yukarı