MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Yarın:+20 °C
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարան. Հեռավար ուսուցում. Նոր մոտեցումներ և նոր հնարավորություններ
16:49, 25.04.2020
4486 | 0

Տևական ժամանակ է Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում մեկնարկել է «Հեռավար ուսուցում» համակարգում ուսուցիչների և արտադրական ուսուցման վարպետների համար «ՏՀՏ գործիքների կիրառմամբ գիտելիքների առցանց ստուգում և գնահատում» հեռավար դասընթացը։
Արտակարգ իրավիճակով պայմանավորված ուսումնական գործընթացի հեռավար ձևով կազմակերպման համար կարևոր այս դասընթացը համակարգում են ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը, տնօրենի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ուսումնարանի աշխատակից Օվսաննա Չափարյանը:
Հեռավար ուսուցման աշխատանքները լուսաբանում է ուսումնարանի աշխատակից, հմուտ լրագրող Նորիկ Քեշիշյանը։

-Հեռավար դասընթացի նպատակն առցանց գործիքների կիրառման միջոցով գիտելիքների ստուգման ու գնահատման գործընթացն առավել դյուրին դարձնելն է, -ասում է ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը և հավելում որ «ՏՀՏ գործիքների միջոցով գիտելիքների ստուգման և գնահատման առցանց հնարավորությունները, կախված դասի տեսակից և ընտրված մեթոդից, ուսումնական գործընթացը դարձնում են առավել հետաքրքիր և արդյունավետ, ինչն էլ խթանում է դասավանդողների և սովորողների համատեղ գործունեության արդյունավետ զարգացմանը»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4950 | 0
yukarı