MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
«Հրապարակ». Էդմոն Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան
08:32, 27.05.2020
1458 | 0


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում տեղի ունեցած հայտնի ծեծկռտուքից հետո քաղաքական բոյկոտ հայտարարած «Լուսավոր Հայաստանը» երեկ վերադարձել էր Ազգային ժողով, մասնակցում էր նիստերին։

Մեր լրագրողը նկատել է, որ Էդմոն Մարուքյանին ԱԺ միջանցքներում ուղեկցում է հաղթանդամ ու սեւազգեստ մի տղամարդ, ավելին` նույն տղամարդը սպասել է դահլիճի դռների մոտ, մինչեւ Մարուքյանը դուրս գա, նրա կողքին է եղել նաեւ, երբ Մարուքյանը միջանցքում լրագրողների հետ ճեպազրույց էր ունենում։


«Արդեն թիկնապահո՞վ եք պտտվում», - Մարուքյանից հետաքրքրվել է մեր լրագրողը եւ բացասական պատասխան ստացել։ Ասել է, թե իր օգնականն է, բայց նախկինում երբեւէ Մարուքյանին այդ «օգնականը» ստվերի պես չի ուղեկցել»:
Basın sekreteri: Erevan.live
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Erevan.live
yukarı