MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Yarın:+28 °C
ԵՎ ուրեմն «կեցցե՜»մեր «հզոր ու փրկիչ»վարչապետը, նրա շնորհիվ Հայաստանը վարակվածների թվով տարածաշրջանում առաջին տեղում է 1մլն շնչի հաշվարկով. Հովհաննես Խաչատրյան
13:42, 27.05.2020
2438 | 0

Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԵՎ ուրեմն «կեցցե՜» մեր «հզոր ու փրկիչ» վարչապետը, նրա շնորհիվ Հայաստանը վարակվածների թվով տարածաշրջանում առաջին տեղում է 1մլն շնչի հաշվարկով:

Հպարտ քաղաքացի, ձեր հույսերը վարչապետը արդարացրեց և հարթակում խոստացվածը ի կատար ածեց և Հայաստանը դարձրեց տարածաշրջանի առաջատար երկիրը: Ուղղակի հիասթափեցնեմ ձեզ, Հայաստանը ոչ թե առաջատարն է` տնտեսության, ժողողվրդի լավ ապրելու առումով այլ վարակվածների 1մլն շնչի հաշվարկով:

Բայց նրանք այս ամենը համոզված եմ կդնեն 100 փաստերի մեջ և կասեն` կարևորը, որ առաջատար ենք: Հետո վարչապետը իր խոստումների մեջ չէր նշել թե մենք, որ ոլորտում առաջատարը կլինենք, իսկ ձեզ, հարգելի հպարտ քաղաքացի միայն մնում է վայելել այս ձեռքբերումները»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
yukarı