MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Yarın:+20 °C
Հայրապետական գահին տիրելու համար օտար տիրողին որոշակի ծառայություններ մատուցող հայոց կաթողիկոսներից մեկը
23:36, 27.05.2020
3773 | 0

Ջահանշահին ժամանակակիցներից շատերը խաղաղասեր միապետ են համարել, և այս գնահատականը մասամբ ճիշտ է, որովհետև Հայաստանի կենտրոնական շրջանները շուրջ քառորդ դար զերծ են մնացել ռազմական գործողություններից: Բայց Վրաստանի տիրապետության տակ գտնվող Հյուսիսային Հայաստանի շրջաններում պատերազմն անպակաս է եղել: 1440 թվականին Ջահանշահը 20-հազարանոց բանակով արշավում է Վրաստան ու գրավում է Տփղիսը: Նա Վրաստանի հարավային շրջաններում կոտորել է տալիս 8 հազար մարդ և գերեվարում է 9 հազար հայ ու վրացի: Այնուհետև Ջահանշահը խաբեությամբ գրավում էերկար ժամանակ դիմադրած հայաբանակ Սամշվիլդե քաղաքը. երեք հազար բնակիչ գլխատվում է:

1442-ին Ջահանշահը Շամբոյան քրդական ցեղերից գրավում է Զլեկ անառիկ բերդը, իսկ 1446-ին՝ Բաղդադը:

1450 թվականին Ջահանշահը 60-հազարանոց բանակ է ուղարկում աղ-կոյունլուների դեմ: Այս բանակը գրավում է Երզնկան, ավերում է Դերջանը, Բաբերդը և այլ շրջաններ: 1453 թվականի սկզբներին Ջահանշահը գրավում է Պարսկական Իրաքն ու Ֆարսիստանը: 1455-ին նա արշավում է Բաղդադ, որտեղ իշխում էր իր եղբորորդիներից մեկը. այստեղ նա 60 հազար մարդ է կոտորում: 1457 թվականին նա թեմուրյաններից գրավում է Համադանը, Ռեյը, Ղազվինը, Գիլանը և Խորասանը, իսկ 1458-ին՝ Հերաթը:

Կարակոյունլուները չունեին անհրաժեշտ ուժեր նվաճած անծայրածիր տարածքները տևական ժամանակով իրենց ձեռքում պահելու համար: Շուտով թամուրյան պետության մեջ դադարում են գահակալական կռիվները, սուլթանԱբու Սայիդը գրավում է իշխանությունը և Ջահանշահից պահանջում է հրաժարվել նվաճած երկրամասերից: Ջահանշահը, որ այդ պահանջի օրերին լուր էր ստացել իր Հասան Ալի որդու գլխավորած ապստամբության մասին, հրաժարվում է արևելյան նվաճումներից ու շտապում է որդուն պատժելու:

Ջահանշահի բացակայության ընթացքում Հայաստանում խառնակ դրություն էր ստեղծվել: Աղ կոյունլու Ուզուն Հասանը պարտության էր մատնել կարակոյունլուների զորախմբին: Ճակատամարտում սպանվել էր Ռուստամ Թարխանօղլի նշանավոր զորավարը: Հասան Ալին հոր դեմ ապստամբել էր հենց այս խառնակ օրերին: Նրան էին միացել Ջահանշահի կողմից բանտարկված մի քանի անհնազանդ ցեղապետեր ու զորահրամանատարներ: Դրանցից Ղլիճ Ասլանը, որ Վանի կառավարիչն էր եղել, Վանին վերստին տիրելու մի քանի անհաջող փորձ է անում: Ջահանշահի դեմ ապստամբել էին նաև Բաղեշի քրդերը. Ռոժակ (Ռուզակի) ցեղի ավագներից մեկը՝ Սեիդ Ալին, իր հրոսակներով փորձում է լաստանավերով ներխուժել Աղթամար, բայց Աղթամարի Զաքարիա 3-րդ կաթողիկոսն իր զինական ուժերով դուրս է գալիս զավթիչի դեմ, գրավում է լաստանավերը և Աղթամարը փրկում է կողոպուտից: Զաքարիային 1460 թվականին կաթողիկոս էր նշանակել հենց Ջահանշահը: Էջմիածնի մայր աթոռին տիրելու համար նա պետք է ստանար Ջահանշահի համաձայնությունը: Եվ Զաքարիան անձամբ մեկնել է փադիշահի նստավայր՝ Թավրիզ քաղաք, որտեղ էլ նրան շնորհվել է իր ուզածը: Այնուհետև նա, Ջահանշահի ցուցումով, մեկնել է Երևան, ապա Էջմիածին և Երևանի խանի օգնությամբ տիրացել է կաթողիկոսարանին: Փաստորեն, այս Զաքարիան եկեղեցական ժողովի որոշմամբ չի ընտրվել, իսկ նրա նախորդը՝ Գրիգորը, չի գահազրկվել:

Եվ Զաքարիան ինչպես հարկն է վարձահատույց է եղել իր հովանավորին: Տեղեկացված լինելով Ջահանշահի դեմ պատրաստվող մահափորձի մասին և առնելով նրա գալստյան լուրը՝ Զաքարիա կաթողիկոսն ընդառաջ է գնացել փադիշահին, հանդիպել է նրան Խոյ քաղաքում և լուր է տվել նրան այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել երկրում նրա բացակայության ժամանակ: Ջահանշահն արշավել է իր ապստամբ որդու վրա և ճնշել է նրա գլխավորած ապստամբությունը:

(շարունակելի)

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
222 | 0
yukarı