MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Yarın:+20 °C
Դիլետանտից դեպի թալանչի ճանապարհը շատ կարճ էր և մարդիկ արդեն չեն էլ պատկերացնում Նիկոլի ապագան. Վահան Բաբայան
00:37, 31.05.2020
2412 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երկու տարվա մեջ պետական, ազգային, սահմանադրական համակարգերը փոշիացնելուց բացի փոշիացվեց Նիկոլի սարսափելի բարձր վարկանիշը: Վարկանիշի անկումը 1+1+1 սկզբունքով անասելի արագությամբ տարածվում է, ավելի արագ քան կորոնավիրուսը:
Ինքը արդեն դա զգում է:

Դիլետանտից դեպի թալանչի ճանապարհը շատ կարճ էր և մարդիկ արդեն չեն էլ պատկերացնում Նիկոլի ապագան, ոնց՞է նա պատասխան տալու իր արածների համար, ոնց՞է նայելու իրեն պաշտող և աստվածացնող այն հազարավոր խաբված մարդկաց աչքերին:

Բոլորի համար արդեն պարզ է, նա գնում է, բայց միայնակ, նրա հետ չեն պատրաստվում գնալ թավիշն ու անարխիան: Մեր բոլորիս գործը պետք է լինի թույլ չտալ գունավոր հեղափոխության վերարտադրությունն ու փոխակերպումը, այն պետք է Նիկոլի հետ միասին գնա պատմության գիրկը և հայ ժողովուրդը պետք է ազատագրվի պոպուլիզմից, փողոցային բարքերից, սուտի փրկիչների ինստիտուտից և ամբոխավարությունից»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
466 | 0
yukarı