MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Yarın:+16 °C
«Տխմա՛ր: Դու չե՛ս կարողանալու խոչընդոտել, որ մեր գլուխները զամբյուղում ողջագուրվեն»
15:22, 19.06.2020
3669 | 0

Ֆրանսիական Մեծ հեղափոխության ականավոր առաջնորդներից մեկը՝ Ժորժ Դանտոնն ու իր մի շարք համախոհներ, հեղափոխությունից հինգ տարի անց՝ 1794 թվականին, դատապարտվում են մահապատժի: Նրանք դավաճանել էին հեղափոխության գաղափարներին, թաղվել էին կոռուպցիայի մեջ, մտերմացել էին նախկինների առանձին ներկայացուցիչների հետ և ցոփ կյանք էին սկսել վարել:

Արդ, 1794 թվականի ապրիլին Դանտոնին ու նրա համախոհներին բարձրացնում են կառափնարան, որտեղ նրանց գլխատելու էին մահապատժի նորաստեղծ գործիքի՝ գիլյոտինի միջոցով: Հեղափոխական տեռորի տարիներին մահապատժի ենթարկվածների գլուխները ցուցադրել են ամբոխին, ապա նետել են կառափնարանի մոտ դրված մեծ զամբյուղը, իսկ օրվա մահապատիժներն ավարտելուց հետո զամբյուղի պարունակությունը թաղել են:

Այդ օրն առաջինը կառափնարան են բարձրացնում Դանտոնի ամենամոտ ընկերոջը՝ Էրո դը Սեշելին: Սա վերջին պահին ուզում է ողջագուրվել Դանտոնին, բայց ժանդարմներից մեկը թույլ չի տալիս: Այդժամ հպարտ Դանտոնը հետևյալ նախադասությունն է որոտաձայն նետում ժանդարմի երեսին.

«Տխմա՛ր: Դու չե՛ս կարողանալու խոչընդոտել, որ մեր գլուխները զամբյուղում ողջագուրվեն»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
162 | 0
yukarı