MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Yarın:+26 °C
Մի խեղճացեք, մի վախեցեք վաղը նրանք գնալու են իսկ ձեր անցած ճանապարհը մնալու է ձեզ հետ. Վահան Բաբայան
21:59, 25.06.2020
2661 | 0
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի խեղճացեք, մի վախեցեք վաղը նրանք գնալու են իսկ ձեր անցած ճանապարհը մնալու է ձեզ հետ

Հասարակությանը դեռևս անհայտ մի պատգամավոր, ով վերջերս աչքի էր ընկել «տարբեր ջուռի մարդիկ կան ԱԺ-ում» արտահայտությամբ այսօր 37թվականի НКВД-ի բարի ավանդույթներով հարց է տալիս ԱԺ-ում Յոլյանին և քննիչի դերի մեջ մտած ասում է «Սերժ Սարգսյանին Ձեզ ընկեր համարո՞ւմ եք, թե՞ ոչ»:
Պատկերացնում՞եք ուր՞ են հասել:

Դե Յոլյանի պատասխանն էլ անկեղծ ասած խեղճացած մարդու պատասխան էր, փորձում էր իհարկե խուսանավել, բայց դե պետք չի նման խեղճ ձևով արդարանալ, երբ Արցախի հերոսի և ՀՀ 3-րդ Նախագահի մասին էր խոսքը գնում:
Սերժ Սարգսյանի հետ մտերիմ կամ ընկեր լինելու փաստը կարող էր միայն պատիվ բերել և խուսափել հարցից վախենալով, որ Նիկոլը հավանաբար վաղը գործից կհանի պատիվ չի բերում որևէ մեկին ով ճանապարհ է անցել Սերժ Սարգսյնի հետ:
Ես չգիտեմ ինչպիսի հարաբերություններ են եղել, բայց խեղճանալ պետք չէր»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
yukarı