Անուշ Թորանյանն ընտրվել է հուլիսի 3-ին Փարիզի քաղաքապետի օգնական-տեղակալ՝ հանրային կյանքի քաղաքացիների մասնակցության եւ հանրային դեբատների հարցերով։ Այս մասին հայտնում է Nouvelles D'Armenie-ն։ Նա ծագումով առաջին հայն է, որը նման բարձր պատասխանատվություն ենթադրող պաշտոն է ստանձնել Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Նշենք, որ նա Փարիզի քաղաքապետի վերջին ընտրություններում գլխավորում էր Անն Իդալգոյի ցուցակը՝ 15-րդ վարչական շրջանից։ Անուշ Թորանյանը ծնվել է 1991 թվականին։ |