Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլի սպասվող հրաժարականը կամ Time To Say Goodbye Ազատվեք ձեր մեջի «Նիկոլից», նա արդեն մոռացել է նույնիսկ ինչ խոստումներ է տվել, նա չի տիրապետում իրականությանը: Նա Հայաստան բերեց միայն թշնամություն, աղետ, անկայունություն, նա ձեզ խաբեց իր երազած աթոռին նստելու համար իսկ հիմա ձեզ կզոհաբերի, որ մի ամիս ավել մնա վարչապետի դերում: Ի՞նչ կա, լավացավ՞ կյանքներդ, հիմա լավ՞եք ապրում, գոհ՞եք ձեր «ազատ, անկախ և թավշյա կյանքից» Դե պատրաստվեք շուտով դիմավորել դառը, շատ դառը իրականությունը, կյանքը փոփոխական է, մի մոռացեք դա...»: |