MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Yarın:+16 °C
Երբ որ կյանքում 1 հաստատություն չղեկավարած անձին 3 նախարարության ղեկավար էին նշանակում, ի՞նչ էիք մտածում. Գարիկ Ուրումյան
16:58, 09.07.2020
1813 | 0
Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի ղեկավար Գարիկ Ուրոմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեկ՝ հուլիսի 8-ին, Հայաստանում տեղի ունեցավ վերջին տարիների ամենամեծ ցանցային կոլապսը: Մի քանի ժամով խախտվեց «Յուքոմ» ինտերնետ կապի և հեռախոսակապի օպերատորի գործունեությունը, որին տևական ժամանակ «ձայնակցեց» նաև «ՎիվաՍել» օպերատորը: Ընդամենը մի քանի օր առաջ էլ պարզվեց, որ Ադրբեջանական կայքերում են հայտնվել Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում վարկային գործարքներ արած անձանց տվյալները: Մեկ ամիս առաջ, նույն Ադրբեջանի կայքերում հայտնվեցին նաև Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց անձնական տվյալները:

Այս ամենը պարզ վկայությունն է այն բանի, որ մենք կիբերտարածությունում չզարգացած, թույլ և խոցելի ենք: Մեր անձնական կյանքի տվյալները պաշտպանված չեն: Բազմաթիվ են նաև «ներքին» տեղեկատվական արտահոսքերը:
Եվ այս պայմաններում ի՞նչպես է կարելի խոսել, ավանդական դասապրոցեսն առցանցով փոխարինելու մասին: Սա պարզապես աբսուրդ է: Մեր դպրոցահասակ երեխաների ծնողներն այսօր իսկ պետք է պարտադրեն ԿԳՄՍ նախարարին, անել ամենայն հնարավորը, որպեսզի սեպտեմբերի 1-ին մեր երեխաները հաճախեն դպրոց և մասնակցեն լիարժեք դասապրոցեսի:
Եթե խոսենք առցանց ուսումնառության կազմակերպման մասին՝ պետք է ընդգծենք, որ այն ոչ միայն ներկան է կամ ապագան, այլ նաև անցյալը և արդեն իսկ կիրառվում է, ավելի քան 15 տարի: Սակայն ցավոք պետք է ֆիքսենք, որ Հայաստանն հետ է մնում աշխարհից: Առցանցն էլ կարելի է դիտարլկել, ոչ թե որպես հիմնական դասապրոցես, այլ օժանդակ միջոց:

Չկա կապի լավ որակ, չկան բավականաչափ լավ համակարգիչներ, չկա մեդիագրագետ հանրություն: Եթե ծնողներն իրենք չեն տիրապետում համացանցից օգտվելու անվտանգության կանոններին, ի՞նչպես պիտի վերահսկեն իրենց դպրոցահասակ երեխաների վարքն ու աշխատանքը համացանցում: Փորձը ցույց տվեց, որ անգամ ուսուցիչներն այդ ամենին չեն տիրապետում:
Սակայն զարմանալի էլ չէ:
2018-ին մարդկային ամբոխը համախմբվեց մեկ ընդանուր գաղափարի՝ հեղափոխության շուրջ, սակայն ի՞նչ արժեքներ բերեց այդ հեղափոխությունը: Էիֆորիայի ալիքի վրա, կյանքում ոչ մի ուսումնական հաստատություն չղեկավարած անձը՝ Արայիկ Հարությունյանը դարձավ ՀՀ կրթության և գիտության նախարար, այնուհետև նրա կառույցը վերածվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իսկ նա՝ դե ֆակտո դարձավ նախկինում 3 նախարարի գործառույթ իրականացնող անձի, ցույց չտալով անգամ, թե կարող է՞ գոնե իր նախկին գործառույթը լիարժեք իրականացնել:
Երբ որ կյանքում 1 հաստատություն չղեկավարած անձին 3 նախարարության ղեկավար էին նշանակում, ի՞նչ էիք մտածում:
Ինչևէ ծնողները պետք է հասկանան, որ այս անձից է կախված իրենց սերունդների ճակատագիրը և պիտի անցնեն գործի»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
yukarı