MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Yarın:+26 °C
Ամարասը կարող է բոլորիս համախմբել. Վահան Բաբայան
17:22, 10.07.2020
2033 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամարասը կարող է բոլորիս համախմբել

Ամարասը մեր արժեքների հնագույն սիմվոլն է, այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին, այնտեղ է Մաշտոցը հիմնել առաջին դպրոցը:
Այն ավիրել են թաթար-մոնղոլները, արաբները, այն վերականգնվել է շուշեցի հայերի աջակցությամբ 1858թ և միայն մեր փառապանձ հաղթանակներից հետո այն վերաբացվել է 1992թ և սկսել է գործել, որպես Արցախի թեմի գործող վանք:

Այն ինչը անում է Սերժ Սարգսյանը աննկարագրելի մեծ աշխատանք է, մեծ ներդրում Հայոց ինքնության պահպանման և պատմության համար, գալիք հարյուրամյակների համար, քանի որ տասնյակ, հարյուրավոր տարիներ անց էլ Ամարասը կանգնած կլինի Խազազ և Լուսավորչ սարերի գոգահովտում և մեր հզոր պատմության, մեր Արցախի անկախության, դավանած արժեքների, քրիստոնեության հաստատման ու պաշտպանության և լուսավորության դժվարին ճանապարհի լուռ վկան կլինի:

Երրորդ Նախագահը այսօր պարզ հասկացրեց բոլորին և ներսում և դրսում, որ մենք երբեք հետ չենք կանգնի մեր ազգային նկարագրից, թշանամին էլ ջախջախիչ պարտություն է կրելու, եթե կրկին փորձի հարձակվել մեզ վրա:
«Ալիևներն ու իրենցից առաջ եղած հրոսակները, որ պարբերաբար գայթակղություն են ունեցել զավթել հայոց աշխարհը, այդ թվում` Արցախը, տիրանալ մեր հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր, մշակութային գանձերին, խեղաթյուրել պատմությունը, ի պատասխան պիտի տեսնեն մեր վեր հառնող մշակութային և հոգևոր կոթողները ու հարկ եղած դեպքում` ստանան հայոց բանակի համարժեք պատասխանն ու զինադադար մուրան, ինչպես դա արել են ոչ հետու անցյալում» ասում է Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանի ասածի հետ չի կարող չհամաձայնվել որևէ հայ, որ Մեր նախապապերը այս ամենը շատ լավ են հասկացել և մենք էլ մեր սերունդներին դա պիտի պատգամենք և փոխանցենք վերանորոգված մեր եկեղեցիներն ու դպրոցները:

Սա է մեր ճիշտ ճանապարհը, սա է մեր օրակարգը, որ գալիք սերունդները պետք է ստանան վերանորոգված և վերականգնված սրբավայրեր, խաղաղ և ապահով երկիր, կայուն և զարգացող Հայաստան»:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
yukarı