Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայ ազգը ցանկացած դժվարություն կարող է հաղթահարել ուղղակի այս անտեղյակների իշխանությունն է անկարող ու դրա համար էլ երկիրը փուռն են տալիս: ՀՀ-ում 100հզ բնակչի հաշվով 38 անգամ ավելի շատ վարակակիր կա քան հարևան Վրաստանում` մեզ մոտ-994 իսկ Վրաստանում` 26: Իսկ այս ամենի մեղավորը ըստ Նիկոլի դա հայ ժողովուրդն է: Այսինքն այս աննախադեպի խոսքով ստացվում է, որ վրացիները ավելի լավն են քան հայերը: Այսպիսով Նիկոլը մտածում է, որ ոչ թե իրանք են անբաշար ու տգետ և երկիրը հասցրել են անդունդի եզրին, այլ հայ ժողովուրդն է վատը: Գիտե՞ք զարմանալին որն է՞, այդ ինչպես է ստացվում, երբ Նիկոլը ժողովրդի անունից փորձում է անօրինական գործունեություն կատարել այդ ժամանակ ժողովուրդը լավն է, հպարտ է, իրավագիտակից է, բայց երբ խոսքը գնում է վարակի տարածման հետ կապված այդ նույն ժողովուրդը դառնում է մեղավոր և ով ասես տեղից հելնում է ու մունաթ գալիս: Ինչքան էլ, որ Նիկոլի նմանները փորձեն մեր ազգին մեղադրեն, իրականում մենք լավ գիտենք, որ հայ ժողովուրդը իր բոլոր թերությունների հետ մեկ տեղ Արցախյան պատերազմ է հաղթահարել, 1988թվականի երկրաշարժն է հաղթահարել, |