MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Yarın:+20 °C
«ԱՅՈ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ
23:31, 23.07.2020
2738 | 0

Сегодня славная годовщина освобождения Агдама. Ровно 27 лет назад.

В 1993 году, 23 июля, силы самообороны НКР, освободили исторический город Акна (Агдам) .

Освобождение города и района имело важное морально-нравственное и стратегическое значение для будущих побед.

Слава освободителям и нашим героям!
Слава тем, кто творит добро и победы!

«ԱՅՈ, ԱՐՑԱԽԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ

ԿՐԵԼՈՒ ԵՆ ՆՈՐԱՆՈՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ»

Արցախի ռազմաքաղաքական և Հայաստանի ռազմական իշխանությունները ընդունելով Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմը, դեմ գնացին Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանություններին, մենք պարտավոր էինք լռեցնել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը: Եվ 27 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 23-ին մենք լռեցրեցինք Ադրբեջանի ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ակնայի (Աղդամի) շրջանի շրջկենտրոն՝ Ակնայում (Աղդամում) տեղակայված պլացդարմը: Այս օրերին ևս մենք ականատես եղանք, որ չնայած Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանությունների վարած հակահայ քաղաքականությանը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շարունակում են փայլուն կատարել երկրի պետական սահմանների պաշտպանությունը, ժողովրդի անվտանգության ապահովումը՝ ռազմական բարձր ցուցանիշներ արձանագրելով:

Կյանքի հարատևությունը պայմանավորված է մարդկային հիշողությամբ, շնորհիվ որի մենք նախևառաջ վերաիմաստավորում ենք մեր անցյալը: Իսկ վերջինիս մեջ փնտրում ենք մեր ժողովրդի հարատևության համար անհրաժեշտ հայրենասիրություն և նվիրվածություն ազգային արժեքներին:

Այս առումով մեզանից յուրաքանչյուրն իրավացիորեն կարող է հարցնել. արդյո՞ք կհիշեն գալիք սերունդները մեր անունները, կհասկանան ինչպիսի՞նն ենք եղել մենք, ինչպե՞ս ենք մարտնչել ու ինչպիսի՞ խելահեղությամբ ենք սիրել մեր հայրենիքն ու ազգը:

Անկասկած, նշված հարցերի պատասխանների հիմքում լինելու են մեր այսօրվա ձեռքբերումները՝ ազատագրված հայրենիք՝ շնորհիվ այն հերոսների, ովքեր փառք ու ոսկի չէին որոնում, այլ համեստորեն իրենց պարտքն էին կատարում վասն հայրենյաց: Ասում են բուն հերոսը նա է, ով իրագործում է իր նպատակը՝ կյանքն ու մահը խառնելով իրար, բայց առանց գիտակցելու, որ ինքը հերոս է, և այս մարտիկները լուռ ու աննկատ մտան պայքարի մեջ՝ կերտելով մեր Հաղթանակները:

Աղդամի ազատագրումը համաբանակային գործողություն էր, որին մասնակցում էին Արցախի բոլոր պաշտպանական շրջանները, և այն կարելի է համարել Բանակի փայլուն գործողություններից մեկն, որի հաջողությամբ մեծապես պայմանավորված էր նաև անկախության համար մղած հայ ժողովրդի ընդհանուր հաղթանակը:

Շնորհավորում եմ բոլորիս՝ այս կարևորագույն տոնի կապակցությամբ: Ցանկանում եմ, որ միշտ լինեք հպարտ, նպատակասլաց, ինչպիսին էինք 90-ականերին և այսօր, ու թող ձեզ երբևէ չլքի այն ոգին, որ մեզ հասցրեց մինչև Տիգրանակերտի բարձրունք և Ակնա (Աղդամ) քաղաքի ազատագրման ու հետագա հաղթանակների: Հատուկ շնորհավորում եմ մեր զոհված մարտիկների ընտանիքներին, գիտեմ, ծանր է ձեր վիշտը, բայց, ցավոք, հաղթանակները զոհեր են պահանջում, ու մեզ մնում է միայն սփոփվել այն Մեծ Հաղթանակով, որ ունենք այսօր, և տեր կանգնենք այն ժառանգությանը, որ մեզ թողել են մեր ՄԵԾ ԶՈՀԵՐԸ:

Շնորհավորում եմ իմ բոլոր մարտական ընկերներին, թիկունքում կանգնած մեր աննկուն ժողովրդին, համայն հայությանը: Բոլորին ցանկանում եմ առողջություն և չիրականացված իղձերի կատարում: Շնորհավորում եմ մեր զինված ուժերին, հայ զինվորին՝ ցանկանալով նրան անպարտ բազուկ և աննկուն ոգի:

Հպարտ եմ, որ մեզ փոխարինող սերունդը շարունակում է մեր գործը ու ավելի քան համոզված եմ, որ ունենալու ենք նորանոր հաղթանակներ: Փառք Ձեզ ՀՀ և ԱՀ զինված ուժերի մարտիկներ:

Խոնարհվում եմ բոլորիդ առջև:

Աստծո աջը մեզ բոլորիս պահապան:

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան

Վիտալի Բալասանյան / Vitali Balasanyan

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ГАЗЕТА "VIP-ПЕРСОНА"
23:02, 30.06.2021
2314 | 0
18:43, 19.05.2021
1918 | 0
03:23, 10.11.2020
2857 | 0
04:08, 09.10.2020
3988 | 0
18:32, 12.08.2020
3467 | 0
03:49, 19.07.2020
3084 | 0
03:31, 04.07.2020
3405 | 0
03:55, 03.07.2020
3122 | 0
04:35, 30.06.2020
2918 | 0
23:58, 25.06.2020
3450 | 0
yukarı