MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Yarın:+16 °C
Սերժ Սարգսյանը վերականգնում է Ամարասը, վերականգնում է այն ոչ միայն այսօրվա հայության համար այլ նաև վաղվա սերունդների. Վահան Բաբայան
02:24, 27.07.2020
4188 | 0
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախնիների ժառանգությունը իրոք վտանգված է, այն վտանգված է ոչ միայն դրսում, այլ ցավոք արդեն նաև ներսում:

Սերժ Սարգսյանը վերականգնում է Ամարասը, վերականգնում է այն ոչ միայն այսօրվա հայության համար այլ նաև վաղվա սերունդների, վաղվա հայության համար: Հարյուր տարի հետո էլ մարդիկ դա կհիշեն, մի բացառությամբ սակայն եթե այսօրվա ապիկար ու հակահայկական իշխանության նման իշխանություններ այդ հարյուր տարում քիչ լինեն:
Նրանք կջնջեն և հուշարձանները և պատմությունը և նախնիների ժառանգությունը: Նրանք կստեղծեն սպառողների անհայրենիք հասարակություն, որը կմոռանա իր սեփական հաղթանակների և պատմության մասին: Ցավով եմ սա ասում, բայց դա հնարավոր է:

Ով՞ կարող էր մտածել, որ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Հայ գրականության հետ նման կերպ կարող էին վարվել և մարդիկ լուռ կլինեն, ով ՞: Դա անհնար էր, դա ֆանտաստիկայի ժանրից էր իսկ այսօր իրականություն: Կարդացեք տեսեք ինչ են հանել մեր պատմության դասագրքերից, վաղը ավելի շատ են հանելու: Գլոբալիստները ազգայինը ջարդելու են չկասկածեք, ջարդելու են ինչքան կարող են, մնացածը մեզնից է կախված կջարդվենք, թե կպայքարենք:
Վաղն էլ պատմության հետ են նույնը անելու իսկ վերջում աշխարհագրության` կասեն աշխարհի մի մասնիկն ենք առանձին պետություն ինչներիս է պետք ու դա կմատուցեն արդեն մոդերնիզացված նոր հպարտ քաղաքացիներին, դե նրանք էլ կասեն այո, կեցցե մեր փրկիչը:

Սերժ Սարգսյանը ու իր ընկերները պետք է փրկեն երկիրը ևս մեկ անգամ, մինչ նոր սերունդը պատրաստ կլինի շարունակել նրանց գործը»:



Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
yukarı