Պարտված են եղել իմ բոլոր վեճերը Լռության հարուստ բառապաշարի հետ, Նույնիսկ ահել տարիներս Զորու չեն եղել մարտնչել և տկա՜ր և հզո՜ր, խո՜ւլ, հա՜մր, անխի՜ղճ Լռություն կոչվող երևույթի հետ: Երկխոսությունը լռության հետ Դարեր է ապրել՝ Ծա՜նր Ցավալի՜ Մի վեճ անհեթեթ, Ասես վիճո՛ւմ ես այլ մոլորակային օտար մարդու հետ, Ասես չի՛ լսում, Քեզ չի՛ հասկանում, Ասես բառերդ օտա՛ր են ու բարդ, Ասես նա էլ է քեզ նման տանջվում Ու ամեն դեպքում - պատասխան չկա… Քեզ պահպանող գամփռի նման ծերացած, Դունչը դրած թաթերին, Լռությունը մեկնվում է Վաղուց հետքեր չտեսած Դռանդ կամ պատուհանիդ… Ո՛չ թույնն է ազդում, Ու ո՛չ էլ մաղձը, Ո՛չ արհամարանքը, ո՛չ էլ ծիծաղը, Մնում է բա՜հը… Վերցնո՜ւմ ու թաղո՛ւմ ես լռությանը… Համրությո՛ւնն ես թաղում լռության, Շուրթերը կապում քարկապով, Փորձո՜ւմ ես ամեն ինչ մոռանալ, Փորձո՜ւմ ես ապրել աղմուկով: Աղմո՛ւկն է մնում - սիրտդ քրքրող Ճռինչով փակվող ձա՜յնը կոպերիդ, Մատներիդ կաթացող արցունքդ այրող Ու ատամներիցդ քրքրվող ձայնը շուրթերիդ: Թվում է ամեն ինչ վերջացավ - դարձավ հող, Ու «ոչինչը» ուղարկվեց գրողի ծոցը, Բայց չի ընդհատվում նախանձդ շարժող Անձրևի տանիքին համբուրող փսփսոցը… Լռության հետ երկխոսություն՝ Ծա՜նր, Ցավալի՜ ու համր Մի վեճ… Լռությունից չկա պրծում Միևնույն է ինչ էլ որ անես… Լռությունից վատթար թշնամի չկա՛, Լռությո՜ւն, որ դարեր շարունակ եղել է ոսկի, … Մարդ կա ոսկի է փնտրում անընդհատ, Մարդ էլ կա թաղո՛ւմ է ունեցած ոսկին… 25.01.2016 |