MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Yarın:+20 °C
Երեսպաշտության դասական օրինակ. «Իշխանությունն ինձ չի հետաքրքրում: Հեղափոխության հաղթանակից հետո ուզում եմ գյուղ վերադառնալ ու նորից փաստաբան աշխատել»
13:27, 10.08.2020
4906 | 0

1953 թ. ամռանը մի խումբ երիտասարդ հեղափոխականներ, Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ, հարձակվում են Սանտյագո դե Կուբա քաղաքում գտնվող զորանոցի վրա՝ զենք ձեռք բերելու և ժողովրդին զինելու նպատակով: Հարձակումը ձախողվում է, և Կաստրոն ու իր զինակիցները բանտարկվում են: Երկու տարի անց նրանք ազատ են արձակվում ու տարագրվում են Մեքսիկա:

1959 թվականի հունվարին Կաստրոյի ջոկատն ափ է իջնում Կուբայում: Մեկ ամիս անց Բատիստայի կառավարությունը տապալվում է, և իշխանությունն անցնում է Հեղափոխական կառավարությանը՝ Ֆիդել Կաստրոյի գլխավորությամբ:

Իշխանությունը նվաճելուց երկու տարի առաջ, 1957 թվականին, Ֆիդել Կաստրոն հարցազրույց է տվել «Նյու Յորք թայմս» թերթին: Խոսելով իր ծրագրերի մասին՝ նա ասել է.

«Իշխանությունն ինձ չի հետաքրքրում: Հեղափոխության հաղթանակից հետո ուզում եմ գյուղ վերադառնալ ու նորից փաստաբան աշխատել»:

Իշխանություից զրկված Բատիստան աել է. «Կաստրոն ընդամենը մեկ տարի կդիմանա: Ոչ ավելի»:

Նկարում՝ Չե Գևարան (ձախից) և Ֆիդել Կաստրոն:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
227 | 0
yukarı