Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. « Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ խոստումներն ու եղելությունը կամ ինչպես նա ֆռացրեց մի ամբողջ ժողովրդի: 1) «Привет от Арутина Зимзимова» այս խոսքերը հնչեցնելու պահին Նիկոլը խոստացավ` հանել արագաչափերն ու կարմիր գծերը, բայց արագաչափերն ու կարմիր գծերը չհանվեցին ավելին, ոստիկանությունը սկսեց իրականացնել ծածուկ ծառայություն: 2) Նա հայտարարում էր, որ ՀՀ-ից կվերանա 30% աղքատությունը, բայց ՀՀ-ում Նիկոլի կառավարման ժամանակ, աղքատությունը 3) Հայաստանում այլևս չի լինելու «խնամի-ծանոթ-բարեկամ» ավանդույթը, բայց` 4) «Հայաստանի հանրապետության քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ» այս խոսքերը կրկին պատկանում են Նիկոլ Փաշինյանին, բայց 130 ֆիզիկական և իրավաբանական անձ վերջին կես տարում տուգանվել է դիմակ չկրելու համար: 5) Հայաստանում տեմպով կավելանան ներդրումները, բայց օտարերկրյա ներդրումները Հայաստանում զրոյացել են: 6) Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է վերանա, բայց հենց նույն Նիկոլի օրոք այդ համակարգը վերջնականապես ընդունվեց դառնալով` ՊԱՐՏԱԴԻՐ: 7) Ինչպես նաև` կիջնի գազի գինը, բայց Փաշինյանի իշխանության օրոք այդ նույն գազի գինը սահմանին թանկացել է` 2անգամ ու այդ ամենի հետևանքով գրեթե բոլոր ոլորտներում եղել է գնաճ: Այս շարքը այնքան շատ է, որ նույնիսկ գերազանցում է Նիկոլի հրապարակված սուտ 400 փաստերին, բայց այս ամենը բավական է հասկանալու համար, որ Փաշինյանը երբեք էլ ցանկություն չի ունեցել բարելավել իրեն իշխանության բերած քաղաքացիների կյանքը»: |