MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +24 °C Yarın:+22 °C
Թթվասերը բարձր կալորիականությամբ սննդամթերք է` բոլորի համար. Օգտակար կողմերը
15:30, 04.09.2020
3991 | 0

Թթվասերը բարձր կալորիականությամբ սննդամթերք է` բոլոր տարիքային խմբերի համար: Բարերար ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի գործունեության վրա, դյուրամարս է և սննդարար: Դա է պատճառը, որ թթվասերը խորհուրդ է տրվում վատ ախորժակի դեպքում` մարսողության բարելավման համար: Հարուստ է A, E, B վիտամիններով:

Շատերին է հետաքրքրում, թե ինչում է կայանում թթվասերի և կաթնաշոռի օգտակարությունը: Կաթնաշոռը պարունակում է՝ կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, А, РР, В և С վիտամիններ: Կաթնաշոռը եզակի մթերք է, որը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ և ճարպեր: Մարզիկները հատուկ ընտրում են դիետիկ կաթնաշոռ և խառնում թթվասերի հետ:

Այս ուտելիքն օգնում է ամրապնդել ոսկորները, մկանները, կարգավորում է սրտանոթային համակարգի աշխատանքը, ինչպես նաև ամրապնդում է նյարդային համակարգը: Մասնագետները խորհուրդ են տալիս ուտել կաթնաշոռ և թթվասեր ինչպես մեծահասակներին, այնպես էլ երեխաներին:

Թթվասերը համարվում է ռուսների, ուկրաինացիների, բելառուսների ազգային ուտեստը։

Այն նաև տարածված է Արևելյան Եվրոպայում՝ մերձբալթյան երկրներում (Լիտվա, Լատվիա, Էստոնիա), նախկին Արևելյան Գերմանիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Մոլդովայում, նախկին Հարավսլավիայի երկրներում, նաև Ֆինլանդիայում։

Շարունակությունը հոլովակում կամ ամբողջական տեքստը՝ այստեղ.

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Ժամանց &Տեղեկատվություն
yukarı