Անձայնությունդ գիշերվա ձյունն է, Անծպտուն եկար, մաղվում ես կամաց, Աղջիկ, քո բույրը՝ խավրծիլ՝ նույնն է, Աչքերիդ բիլում մեղքեր կան քաված։ Ստվերաչափիդ այդ դիրքն էլ փոխի, Ծվանք-հույզերից սերդ է թռուցիկ, Շքեղ ձևերում, ոճի մեջ ճոխի Արևքուրիկի խեժն է մածուցիկ։ Հավելյացի մեջ արցունք ու ցողի, Այսօր վերջինիս լրումի օրն է, Տարին ակամա գալիս է ցլի․ Թափանցալույսի կուսական կորն է։ |