MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Yarın:+25 °C
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ Գրիգոր Գրիգորյանի հայտարարությունը
09:17, 27.09.2020
3525 | 0
Հարգելի ազատամարտիկներ, ծառայակիցներ և հայրենասեր հայորդիներ:
Այսօր վաղ առավոտվանից նենգ և դավադիր հակառակորդը սանձազերծել է հերթական մարտագործողութնյունները, փորձելով հանկարծակիությամբ առավելության հասնել: Արցախի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ակտիվ հրետակոծություն է սկսել:
Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության շտաբի անունից կոչ եմ անում բոլորիդ, մեկ մարդու պես համախմբվել, զգոնանալ, լինել զինարդուն և պատրաստ լծակցելուն Հայոց բանակի սրբազան առաքելությանը:
Կոչ ենք անում մեր անդամներին, իսկույն հավաքվել Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության շտաբում (Մոսկովյան 5) պատրաստվելու, կամավորագրվելու և անհրաժեշտ վայրկյանին իսկույն մեր սահմանապահ զինվորներին օգնության հասնելու համար:
Ղարաբաղյան պատերազմի վետերնանների միության նախագահ
Գրիգոր Գրիգորյան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
yukarı