MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Yarın:+16 °C
Այն մասին, թե ինչու են կաթոլիկները Սուրբ Ծնունդը տոնանշում դեկտեմբերի 25-ին
23:14, 31.12.2020
4940 | 0

Հիսուսի ծննդի մասին պատմող միակ ավետարանիչը՝ Ղուկասը, նրա ծննդյան տարեթիվը կամ ամսաթիվը չի նշել: Ինչ-ինչ վկայությունների համադրությամբ՝ ենթադրաբար որոշվել է, որ Հիսուսը հավանաբար ծնվել է մ.թ.ա. 5 կամ 6 թվականին, իսկ ծննդյան ճշգրիտ օրը հնարավոր չի եղել պարզել: Ի դեպ, առաջին քրիստոնյաների համար Սուրբ Ծննդյան տոն գոյություն չի ունեցել. տոնանշվել է միայն Զատիկը՝ Հիսուսի Հարությանը նվիրված տոնը: Մոտավորապես մ. թ. 330 թվականին միայն առաջին անգամ Հռոմում տոնանշվել է Հիսուսի ծնունդը, այն էլ՝ դեկտեմբերի 25-ին: Հեթանոսության շրջանում դեկտեմբերի 25-ին տոնանշվել է պարսկական ծագմամբ աստծու՝ քարանձավում աշխարհ եկած Միհրի ծննդյան օրը: Բայց դեկտեմբերի 25-ին Հռոմում առանձնակի շուքով նշվել է «Sol invictus» տոնը, այն օրվա տոնը, երբ ցերեկը վերստին սկսում է երկարել, և այդ տոնի ամբողջ ընթացքում հռոմեացիները մեծ խարույկ են վառել: Խարույկ վառելու սովորությունը հռոմեացիները հավանաբար վերցրել են կելտերից, որոնք նույն կերպ տոնանշել են Արեգակի ծնունդը՝ խավարը վանելու համար, որովհետև վախեցել են երկար տևող մութ գիշերներից: Ձմեռային արևադարձից վեց օր անց, այսինքն հունվարի 1-ին, կելտերը հատուկ արարողությամբ սուրբ համարվող գիհի ծառ են կտրել՝ ցանկանալով ասել, թե կյանքը վերածնվում է: Քրիստոնյաները Հիսուսին նույնացրել են Արեգակի հետ: Վատիկանում հայտնաբերել են մի շատ հին խճանկար, որը պատկերում է Քրիստոս-Հելիոսին իր հաղթական կառքի վրա: Այս պատկերը շատ համահունչ է Արևի հեթանոսական աստծու սրբապատկերին: Այսօր էլ քրիստոնեական ավանդությունը Փրկչին ներկայացնում է որպես «Ծագող Արեգակ» ՝ ինչպես այդ մասին հիշեցնում է Սուրբ Ծննդյան գիշերվա պատարագում հնչեցվող Եսայի մարգարեի հետևյալ խոսքը. «Խավարում գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ. Մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց» (Եսայի 9, 2): Սուրբ Ծննդյան տոնն Արեգակի հետ կապելը կարելի է բացատրել նրանով, որ մոտավորապես այդ ժամանակից սկսած օրերն սկսում են երկարել: Բայց և այնպես Սուրբ Ծնունդը սահմանվել է դեկտեմբերի 25-ին, և ոչ թե դեկտեմբերի 21-ին՝ ձմեռային արևադարձի օրը: Այս տարբերության պատճառը Հուլյան օրացույցն է, որը ներդրվել է մ.թ.ա. 46 թվականին՝ Հուլիոս Կեսարի կողմից, որը դեկտեմբերի 25-ն է ամրագրել որպես արևադարձի օր: Հենց այս օրն էլ Նիկեայի եկեղեցական ժողովը (325 թ.) սահմանել է Սուրբ Ծննդյան օր (մինչ այդ Հիսուսի ծնունդը նշվել է հունվարի 6-ին. այդ օրը համապատասխանում է հռոմեական «Սատուրնալիա» տոնի օրվան): Բայց 325 թվականին, Հուլյան օրացույցի և երկրագնդի պտույտի միջև թեթևակի տարբերության պատճառով, արևադարձը «տեղաշարժվել է» դեկտեմբերի 21-ին: Եվ այս տեղաշարժը շարունակվել է. 1200 տարի անց արևադարձը դեկտեմբերի 11-ին է եղել: 1582 թվականին նոր օրացույցը (Գրիգորյան) դեկտեմբերի 21-ն է ամրագրել արևադարձի օր, բայց Նիկեայի ժողովի որոշումը հարգած լինելու համար Սուրբ Ծնունդը թողնվել է դեկտեմբերի 25-ին:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
171 | 0
yukarı