MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +5 °C ... +16 °C Yarın:+20 °C
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ֆրանսիային մեծ ծառայություններ մատուցած փառապանծ զորահրամանատարին չեն ներել 22 տարի անց Կապիտուլյացիայի ակտ ստորագրելու և երկիրը նվաստացնելու համար (3)
23:33, 09.01.2021
4727 | 0

Ֆրանսիայի Գերագույն դատարանը նրան մահապատժի է դատապարտել: Հանցանքը՝ պետական դավաճանություն:

Միանձնյա իշխանություն ստանալուց հետո Պետենը փոխում է պետական խորհրդանշանները, ինչպես նաև վերանայում է տարբեր օրենքներ ու նոր օրենքներ է սահմանում: Այս ամենը «Ազգային հեղափոխություն» հավաքական անունն են ստացել և կոչված են եղել ազատվել Երրորդ հանրապետության ժառանգությունից, որի քաղաքական կարգը Պետենը չի ընդունել ու որին նա մեղադրել է երկիրը պարտության հասցնելու մեջ:

Ֆրանսիական Մեծ հեղափոխության «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» կարգախոսը փոխարինվել է «Ընտանիք, աշխատանք, հայրենիք» կարգախոսով, փոխվել է երկրի զինանշանը, իսկ օրհներգը, փաստորեն, «Մարշա՛լ, մենք այստե՛ղ ենք» երգն է դարձել:

Օգոստոս ամսին երկրում արգելվում են գաղտնի ընկերությունները, սեպտեմբերին արգելվում է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության գործուներությունը, իսկ հոկտեմբերին սահմանափակվում են հրեաների իրավունքները: Հետագայում հրեաների նկատմամբ վերաբերմունքն էլ ավելի է խստացվում, և չնայած բռնաճնշումներն այնպիսի մասշտաբների չեն հասնում, ինչպես Գերմանիայում էր, բայց 1942-ի հուլիսին ձերբակալվում է 13 հազար հրեա, որոնց մեծ մասն հետագայում սպանվում է:

Երկրում վերացվում է ընտրական համակարգը, և Պետենն իր հետնորդ է նշանակում Պիեր Լավալին, իսկ ավելի ուշ նրան փոխարինում է ծովակալ Ֆրանսուա Դարլանով:

Չնայած այն բանին, որ Շարլ դը Գոլի գլխավորած «Ազատ Ֆրանսիա» -ն չէր ենթարկվում Պետենին և կոչ էր անում շարունակել պայքարը, դը Գոլի ժողովրդականությունը մեծ չի եղել: Ի մասնավորի, դը Գոլը, ի տարբերություն Պետենի, ընդամենը սպայական կոչում է ունեցել ու գրեթե անհայտ անձնավորություն է եղել Ֆրանսիայում ու Մեծ Բրիտանիայում: Դը Գոլի հեղինակությանը վնասել է հուլիսի 3-ին բրիտանական նավատորմի հարձակումը Վիշիի կառավարությանը ենթարկվող նավատորմի վրա, որի արդյունքում զոհվել է 1297 ֆրանսիացի նավաստի: Ֆրանսիայում այս հարձակումը համարվել է դավաճանական արարք և նպաստել է հակաբրիտանական տրամադրությունների կտրուկ աճին, ու, որպես հետևանք, Գերմանիայի հետ համագործակցության մեծ պատրաստակամության: Նույն ազդեցությունն է ունեցել նաև Դակարի վրա անգլիական նավատորմի հարձակումը:

Հետագայում Պետենը հաճախ իր դերը Վիշիի ռեժիմում համեմատել է միապետի դերի հետ, երբ ժողովրդին է դիմել «զավակներս» ձևով, իսկ ժողովրդին ամեն դիմումը սկսել է «Մենք՝ Ֆիլիպ Պետենը» արտահայտությամբ: Ամերիկյան դեսպան Ուիլյամ Լեգին նշել է, թե Ֆրանսիայում հաստատված ռեժիմը նման է Իտալիայում հաստատված ֆաշիստական ռեժիմին՝ միայն առանց զավթողական ձգտումների: Պետենը հրաժարվել է միակուսակցական համակարգ ներդնելու գաղափարից և ստացել է կաթոլիկ եկեղեցու աջակցությունը:

(շարունակելի)

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
221 | 0
yukarı