MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Yarın:+19 °C
Օրենքներ, որոնք «made in U.S.A.» (4)
20:45, 19.01.2021
3317 | 0

Իլինոյս նահանգում արգելված է շների, կատուների կամ ընտանի այլ կենդանիների բերանը վառած սիգար դնելը:

Այս նահանգի Չիկագո քաղաքում հիվանդներին, տգեղներին, հաշմանդամներին կամ արտաքուստ արգահատանք հարուցողներին արգելված է քաղաք դուրս գալ:

Հիշյալ քաղաքում նաև արգելված է պիժամա հագած ձուկ որսալն ու թավշե արջուկով օպերայի շենք մտնելը:

Չիկագոյում Անգլիայի անգլերենով խոսելն անօրինական արարք է համարվում:

Գերնի քաղաքում 100 կիլոգրամից ավելի քաշ ունեցող կանանց արգելված է կարճ տաբատ հագած ձիավարել:

Ժոլիետ քաղաքում արգելված է «Ժոլիետ» անունը բարձրաձայնել:

Ինդիանա նահանգում կապիկներին արգելված է ծխախոտ ծխելը:

Գերի քաղաքում արգելված է սխտոր ուտելուց հետո առնվազն չորս ժամ չանցած թատրոն գնալը;

Սթափֆորդից եկած այրիներին թույլ չի տրվում մտնել մորմոնաբնակ Ուարսաու գյուղաքաղաք:

Ինդիանայում անօրինական է համարվում մեկձեռնանի դաշնակահարի համերգն ունկնդրելու եկածից գումար պահանջելը:

Իլինոյսի Ֆորտ Մեդիսոն քաղաքի հրշեջները, հրդեհը հանգցնելուն ձեռնամուխ լինելուց առաջ, պարտավոր են 15 րոպե լիցքային վարժություններ կատարել:

Այովա նահանգի Օտումուա քաղաքում տղամարդուն արգելված է քաղաքի տարածքում աչքով անել ցանկացած կնոջ, որին ինքը չի ճանաչում:

Կանզաս նահանգում ապօրինի է համարվում կիրակի օրերին կեռասով տորթի վաճառքը:

Եթե կինը դաժան վերաբերմունք է դրսևորում սկեսրոջ, կամ ամուսինը՝ զոքանչի հանդեպ, Կանզաս նահանգի Ուիչիտա քաղաքում դա ապահարզանի հիմք չի համարվում:

Այս նույն նահանգի Լանգ քաղաքում մարդկանց արգելված է օգոստոս ամսին ջորի հեծած գլխավոր փողոցով գնալ, եթե ջորու գլխին գլխարկ չկա:

Իսկ Նատոմա քաղաքում արգելված է դանակ նետել զոլավոր մարզաշապիկ հագած մարդկանց վրա:

Կենտուկի նահանգում ոչ մի էգ չի կարող լողազգեստով հայտնվել այս նահանգի ճանապարհներին. նրան պետք է առնվազն երկու ոստիկան ուղեկցի կամ նա պետք է զինված լինի դագանակով:

Քանի որ «էգ» եզրույթը (անգլախոս երկրներում, ինչպես հայերենում, կնոջ սեռն այդ եզրույթով է հատկանշվում, մինչդեռ ռուսերենում, օրինակ ասվում է «женский пол») կարող էր շփոթմունք առաջացնել ու տարընթերցման հանգեցնել, հետագայում այս օրենքին հետևյալ հավելումն է կատարվել. «Այս պահանջը չի վերաբերում 90 ֆունտից (1 ֆունտը հավասար է մոտ 450 գրամի) պակաս քաշ և 200 ֆունտից ավելի քաշ ունեցող էգերին ու զամբիկներին»:

Այս նահանգում նաև արգելված է նույն անձնավորության հետ 4 անգամ ամուսնանալը:

(շարունակելի)

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
212 | 0
yukarı