Հայկական ռադիոյին հարցնում են. -Ոստիկանությունը միլիցիայից ինչո՞վ է տարբերվում: -Միլիցիան ստեղծել էին, որ ժողովրդին պաշտպանեն բանդիտներից, իսկ ոստիկանությունը ստեղծել են, որպեսզի բանդիտներին պաշտպանեն ժողովրդից: *** Ես ոստիկան դարձա, որովհետև մանկությունից երազում էի ընտրել մի մասնագիտություն, որը գործադրելու բոլոր իրավիճակներում հաճախորդը միշտ իրավացի չէ: Ամերիկյան ոստիկանության մի սպայի խոստովանությունը Ոստիկանն իր տեղում է ոչ թե նրա համար, որպեսզի անկարգություն ստեղծի. ոստիկանն այնտեղ է, որպեսզի աջակցի անկարգությանը: Ռիչարդ Դեյլ, Չիկագոյի քաղաքապետ Սկզբում կրակեք, հետո հարցաքննեք, իսկ եթե սխալվեք, ես ձեզ կպաշտպանեմ: Գերման Գյորինգը՝ պրուսական ոստիկանության աշխատակիցներին Համազգեստն անհրաժեշտ է, այլապես ինչպե՞ս կտարբերես կարգի պահապաններին կարգազանցներից: Յան Չառնի, չեխ գրող Իսկ ո՞վ է հսկելու հսկիչներին: Յուվենալ, հռոմեացի գրող Ցանկացած մարդ, որը խոսում է ոստիկանների հետ, որոշ չափով ստախոս է: Շարլ-Լուի Ֆիլիպ, ֆրանսիացի գրող Ոստիկանությունը միշտ օգտակար է՝ կա՛մ ցույցերը ցրելու, կա՛մ ցուցարարներին գաղութում պահելու համար: Կարոլ Կորդ, լեհ երգիծաբան Մանր-մունր անկարգությունները միշտ կարգի պահպանման շատ մեծ ուժեր են ծնում: Լեխ Կոնոպինսկի, լեհ բանաստեղծ, երգիծաբան Ոստիկանությունը երբեք բավականաչափ չի լինում: Էդուարդ Կոխ, դերասան Դուք որքան էլ ստոր դառնաք, միևնույն է, ոստիկանի մակարդակին չեք հասնի: Քվենթին Քրիսփ, անգլիացի գրող և դերասան Տոտալիտար պետությունում միայն գաղտնի ոստիկանությունը պետական հեղաշրջում կատարելու միջոցներ ու հնարավորություններ ունի: Միխայիլ Վելլեր, ռուս գրող Դուք կարծում եք, թե ոստիկանության գործակալներն ամեն ինչ կանխատեսում են ու ամեն ինչ գիտե՞ն: Ոստիկանությունն ավելի շատ մոգոնում է, քան՝ բացահայտում: Նապոլեոն, Ֆրանսիայի կայսր Եթե պետությունը քրեական է, ապա այն նաև ոստիկանական է: Արկադի Դավիդովիչ, ռուս գրող, դերասան Ստել կարել է միայն սիրելի կնոջն ու ոստիկանին, մնացյալ բոլորին միայն ճշմարտությունը պետք է ասել: Ջեկ Նիկոլսոն, ամերիկացի դերասան Ես դեմ չեմ ոստիկանությանը. ես պարզապես նրանից վախենում եմ: Ալֆրեդ Հիչքոք, անգլիացի և ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ Բոլորի դեմ գործած հանցանքը որ մեկի համար վտանգ չի ներկայացնում: Կլեմենս Կշիժագուրսկի |