Հնարամիտ շողոքորթները նույնքան հնարամիտ զրպարտիչներ են: Նապոլեոն Բոնապարտ (1769 - 1821), Ֆրանսիայի կայսր Չկա ավելի ողորմելի, տխմար, արգահատելի, չնչին, եսասեր, հիշաչար, նախանձ ու անշնորհակալ կենդանի, ինչպիսին Ամբոխն է: Ուիլյամ Հեզլիտ (1773 - 183), անգլիացի գրող Երկիրը, որը, հին Աթենքի նման, պնակալեզներին, պորտաբույծներին, շողոքորթներին դիտարկում է որպես բացառություններ, որոնք հակասում են ժողովրդական բանականությանը, այդպիսի երկիրն է հենց անկախության ու ինքնիշխանության երկիրը: Կարլ Մարքս (1818 - 1883), գերմանացի փիլիսոփա Բռնակալին հոգեհարազատ է իր հպատակների անմիջականությունն իր հետ: Պիեր Բուաստ (1765 - 1824), ֆրանսիացի փիլիսոփա Շողոքորթը մեր բարյացակամությանն է արժանանում՝ եթե նույնիսկ մենք դույզն-ինչ չենք հավատում նրա խոսքերին: Բայց մենք շնորհակալություն ենք հայտնում նրանց, ովքեր ջանք են գործադրում, որպեսզի մեզ խաբեն մեզ հարմար եղանակով: Մարիա ֆոն Էբներ-Էշենբախ (1830 - 1916), ավստրացի կին գրող Եթե մենք մեզ չշողոքորթենք, չգովենք, ուրիշների շողոքորթությունը մեզ չի փչացնի: Ֆրանսուա դը Լարոշֆուկո (1613 - 1680), ֆրանսիացի գրող Շողոքորթյությունը երբեք մեծ հոգիներից չի բխում, այն մանր հոգիներին է պատկանում, և այն օգնում է, որ նրանք էլ ավելի մանրանան, որպեսզի ներթափանցեն կարևոր անձնավորության կենսական ոլորտ: Օնորե դը Բալզակ (1799 - 1850), ֆրանսիացի գրող Մի՛ խաբվիր թշնամու խորամանկությանն ու մի՛ գնիր շողոքորթի քաղցրախոսությունը. առաջինը խարդավանքի ցանց է հյուսել, իսկ երկրորդը բացել է ագահության երախը: Սաադի (1181 - 1291), պարսիկ բարոյախոս բանաստեղծ Բռնակալին «բռնակալ» անվանելը միշտ էլ վտանգավոր է եղել: Իսկ մեր օրերում նույնքան վտանգավոր է ստրուկներին «ստրուկներ» անվանելը: Ռյունոսկե Ակուտագավա (1892 - 1927) , ճապոնացի գրող |