MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +13 °C ... +19 °C Yarın:+21 °C
«Դեռ երբեք այդքան երիտասարդ, այդքան թերուս, այդքան ցածր պաշտոն և երկիրը կառավարելու գործում այդքան քիչ փորձ ունեցող մարդկանց խումբ չի զավթել պետական իշխանությունը»
18:40, 12.04.2021
1226 | 0

1980 թվականի ապրիլի 12-ին այս մարդը՝ Լիբերիայի նախագահ Ուիլյամ Ռիչարդ Թոլբերտը, սրախողխող է արվել: Պատմաբանները նրա կառավարումը բնութագրել են «ամերիկանալիբերիացիների օլիգարխիա» անվամբ:

Թոլբերտը հասարակության աջակցությունից զրկվել է այն բանից հետո, երբ 1979 թվականի ապրիլին հրամայել է կրակել բրնձի թանկացման դեմ բողոքի ցույցի ելած մարդկանց վրա: Բայց դա չի խանգարել, որ նա հուլիս ամսից մինչև իր մահը գլխավորի «Աֆրիկյան միասնության կազմակերպություն» -ը:

Ցուցարարների գնդակահարումից մեկ տարի անց Թոլբերտը հեղաշրջման զոհ է դառնում: Հեղաշրջումը կազմակերպել էին նրա անձնական պահակազորի 17 անդամները: Նրանց ղեկավարել է այդ նույն պահակազորի 19-ամյա սերժանտ Սեմյուել Դոուն: Դավադիրները լուսադեմին ներխուժել են Թոլբերտի ննջարան և 67-ամյա նախագահին թրերով 13 անգամ խոցել են հենց անկողնում: Տապալված նախագահի և հեղաշրջման ևս 27 զոհերի մարմինները թաղել են ընդհանուր գերազմանում: Ավելի ուշ Թոլբերտի մարմինը վերաթաղվել է մայրաքաղաք Մոնրովիայի գերեզմանոցում՝ բրնձի թանկացման դեմ ցույցի զոհված մասնակիցների կողքին:

Ամերիկացի պատմաբան Էլիոթ Բերգն այսպես է բնութագրել հեղաշրջումը.

«Դեռ երբեք այդքան երիտասարդ, այդքան թերուս, այդքան ցածր պաշտոն և երկիրը կառավարելու գործում այդքան քիչ փորձ ունեցող մարդկանց խումբ չի զավթել պետական իշխանությունը»:

Նախագահի սպանությունից հետո «Ժողովրդական փրկության խորհուրդ» -ի ղեկավար հռչակված Դոուն շուտով հռչակվել է Լիբերիայի նախագահ: Նա ֆիզիկապես ոչնչացրել է Թոլբերտի բազմաթիվ զինակիցների, մահապատժի է ենթարկել կառավարության անդամների մեծ մասին և երկրում հաստատել է «կրան» ցեղի դիկտատուրան՝ ոստիկանությանն արտոնելով ձերբակալել «կառավարության հասցեին անառողջ մտքեր արտահայտող» ցանկացած քաղաքացու:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
440 | 0
09:44, 13.04.2024
509 | 0
yukarı