«Հայ Ասպետ» կրթադաստիարակչական-բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը, ում որդին զոհվել է Արցախյան պատերազմում, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացում եմ ֆբ էջս ու տեսնում միայն ինչ-որ հարսանիքի մասին տարաբնույթ ու տարատեսակ քննարկումներ, կարդում եմ ու ավելի տխրում, որ երկրի այս ճակատագրական պահին Սյունիքի վիճակով կամ Իվանյանում՝ նախկին Խոջալուում, ադրբեջանցիներին վերաբնակեցնելու լուրով, գերիների ու անհետ կորածներին նրանց ծնողների հոգեկան վիճակով ու ճակատագրերով ավելի քիչ հետաքրքրվող մարդ կա, քան՝ ինչ-որ մի շքեղաշուք հարսանիքով: Անկեղծ ասած՝ ես բոլորովին էլ զարմացած չեմ, իսկ դուք ուրիշ բա՞ն էիք սպասում: Հաճելի կզարմանայի, եթե հակառակը լիներ: Ցավալի է, երբ այսքան ցավից հետո էլ մեզ միայն անձերն են հետաքրքրում, ոչ թե՝ երևույթները. դրա համար էլ 30 տարի միայն անձերով ապրեցինք ու չտեսանք՝ ինչպես է քանդվում երկիրը:
|