Առողջական ցանկացած խնդրի դեպքում մարդու օրգանիզմը միշտ նախազգուշացնում է դրանց մասին որոշակի ախտանշանների միջոցով, սակայն հաճախ մարդիկ անուշադրության են մատնում այդ ախտանշանները, ինչն էլ հանգեցնում է բավական լուրջ խանգարումների հետագա խորացման ու բարդացման։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին միջոցներ ձեռնարկել, ուստի ռուս թերապևտ Ալեքսեյ Բեզիմյաննին «ՌԻԱ Նովոստի» -ի հետ զրույցում ներկայացրել է այն ախտանշանները, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։
Ավելին՝ մասնագետն ընդգծում է, որ գոյություն ունեն ախտանշաններ, որոնց դեպքում հարկավոր է անհապաղ շտապօգնություն կանչել։ Նման ախտանշանների շարքին են դասվում որովայնի ցավերը, կրծքավանդակի ցավերն ու կտրուկ ի հայտ եկած սուր գլխացավերը։ |