MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Yarın:+21 °C
Չի բացառվում, որ շուտով Փաշինյանը իր հայտնի թեզը կվերափոխի՝ հայտարարելով, որ Զանգեզուրի «միջանցքը» մինչև Ադրբեջանին չտանք, ներդրումներ չեն լինելու
07:37, 23.04.2021
1341 | 0
Փաշինյանի խոսքով՝ Ալիևը' Զանգեզուրի «միջանցքը» ուժով վերցնելու մասին հայտարարությամբ ցանկանում է հետ կանգնել ձեռք բերված պայմանավորվածություններից և շարունակել Հայաստանի շրջափակման քաղաքականությունը:
Հետաքրքիր է՝ Ալիևի խոսքերում որտե՞ղ է տեսնում Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանին կապող միջանցքից հրաժարվելու ակնարկ՝ երբ Ալիևն ասում է 101 տարի անց մենք վերադառնում են Զանգեզո՞ւր թե՞ երբ հայտարարում է, որ Հայաստանը Զանգեզուրի «միջանցք» չտա, ինքը ուժով կվերցնի:
Իսկ Փաշինյանն ո՞ւնի մաքուր տնտեսական և քաղաքական հաշվարկ՝ ի՞նչ է շահում Ադրբեջանը այդ «միջանցքից» և ի՞նչ է շահում Հայաստանը: Կարո՞ղ է հիմնավորել, որ դա Ադրբեջանին ձեռնտու չէ, և որ ինքը հիմա Ադրբեջանի պատվերը չի կատարում նման փաթեթավորմամբ։
Չի բացառվում, որ շուտով Փաշինյանը իր հայտնի թեզը կվերափոխի՝ հայտարարելով, որ Զանգեզուրի «միջանցքը» մինչև Ադրբեջանին չտանք, ներդրումներ չեն լինելու:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Դավիթ
13:18, 23.07.2021
2060 | 0
yukarı