MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Yarın:+26 °C
Կրթելու արվեստը․ «Բլում» ուսումնական կենտրոն
21:57, 02.06.2021
5088 | 0
2021թ. ապրիլի 28-ին Ադոնց 17/2 հասցեում «Բլում» ուսումնական կենտրոնի ողջ անձնակազմը կարևոր առաքելությամբ բացեց կրթահամալիրի դռները իր ապագա սաների առջև: Գիր ու գրականություն, իմաստություն, մշակույթ սիրող հայի համար օդ ու ջրի պես թանկ ու անհրաժեշտ է 2 բան՝ անամպ, խաղաղ երկինք և գիտելիք:
Գիտելիքը մեր հինավուրց ժողովրդի համար եղել է դարերի ուղեկից, գոյատևման և արարման հիշողության պահպանում, որովհետև գիտելիքը զրահ է բոլոր դժվարությունների, անհաջողությունների և պարտությունների դեմ: Ամենօրյա քրտնաջան, անմնացորդ աշխատանքի միջոցով սաներին տրվելու է խորն ու կայուն գիտելիքներ, դժվարություններին դիմակայելու կամք, համառություն, պայքարելու, երազանքներին հասնելու ձգտում: Դասապատրաստումից բացի, գործում են բազմաթիվ տարաբնույթ խմբակներ, որոնք հնարավորություններ են տալիս ճիշտ կազմակերպել երեխաների ազատ ժամանակը, բավարարել նրանց նախասիրությունները, գիտելիքից զատ կոփել հոգեպես, որպեսզի նրանք ի վիճակի լինեն դիմակայել մեր բարդ հակասական ու դժվարին կյանքի փորձություններին: «Բլում» ուսումնական կենտրոնում իրականացվում է դասապատրաստում (բոլոր տարիքի դպրոցականների համար) ՝ շաբաթական 5 օր: Երեխաները հաճախելով մեր կենտրոն, սովորելու են ոչ միայն դասերը, այլ նրանց տրվելու է լրացուցիչ աշխատանք, որպեսզի ստացած գիտելիքը ամրապնդվի: Կենտրոնում կարող եք սովորել նաև օտար լեզուներ (առանց տարիքային սահմանափակման) –անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, չինարեն, թուրքերեն ։ Գործելու է նաև այլ խմբակներ՝ Նկարչություն, Շախմատ, Մենթալ թվաբանություն Թատերական խմբակ Կենտրոնում հաճախակի կազմակերպվելու է մրցույթներ, խաղեր և հաղորդակցման հմտությունների դասեր: Մեր բոլոր մանկավարժներն ունեն համապատասխան մանկավարժական կրթություն: Ամռանը գործելու է նաև ամառային ճամբար' բոլոր տարիքի երեխաների համար։ Հասցե- Ադոնց 17/2 Հեռ 095824247, 098824247 https://www.instagram.com/bloom_usumnakan_kentron/

Basın sekreteri: news.em
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
news.em
13:37, 10.02.2022
5876 | 0
yukarı