MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Yarın:+26 °C
Էլեկտրական ինքնագնացները՝ ապագայի փոխադրամիջոց․ SOLARA-ն համալրվել է նոր տեսականիով
14:17, 03.06.2021
3089 | 0

Հարմարավետ, արագ ու թեթև էլեկտրական ինքնագնացները տեղաշարժվելու հիանալի տարբերակ են և տարածված միջոց ամբողջ աշխարհում։ Հայաստանում օրեցօր ավելի մեծ տարածում է գտնում փոխադրամիջոցի այս տեսակը։ Փողոցում մենք ավելի հաճախ ենք տեսնում էլ․ ինքնագնացներով աշխատանքի, դասի կամ հանդիպման գնացող մարդկանց։

Էլեկտրական ինքնագնացների հանարայնացման կարևոր առավելություններից են արագությունը, հարմարավետությունը, ժամանակի և ֆինանսական միջոցների խնայումը, ինչպես նաև օդն ու շրջակա միջավայրը աղտոտող արտանետումների բացակայությունը։

SOLARA-ն, լինելով կանաչ մշակույթի խրախուսող և տարածող ընկերություն, ակտիվորեն շարունակում է նպաստել էլեկտրական փոխադրամիջոցների հանրայնացմանը, ներկայանալով էլեկտրական ինքնագնացների նոր ժամանակակից տեսականիով։

SOLARA ցուցասրահում առկա են էլ․ ինքնագնացներ՝ սկսած 140․000 դրամից, որոնք մատչելի են յուրաքանչյուրին։
Ներկայացված բազմաթիվ մոդելները առանձնանում են տեխնիկական տարբեր բնութագրերով, տեսքով, գույներով ու արժեքային սանդղակով։
SOLARA էլեկտրական ինքնագնացները զարգացնում են 25-30կմ/ժ արագություն։Ընթացքի պաշարը միջինում 20-25կմ է, որոշ մոդելների դեպքում այն հասնում է 40-50 կմ-ի։ Էլ․ ինքնագնացները լիցքավորվում են ստանդարտ վարդակից՝ 2-8 ժամում։ Բոլոր մոդելները ծալվող են, թեթև քաշով ու կոմպակտ չափսերով, ինչն էլ հեշտացնում է տեղափոխումը։

SOLARA` քայլիր ժամանակին համընթաց

Basın sekreteri: SOLARA
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
SOLARA
yukarı