Ուղղորդումներդ մի կողմ ձգեցի, Վարը ինչ մնաց՝ վերստին ես եմ, Անստույգ բան էր, եթե լքեցի․․․ Եթե լքեցի, քեզ էլ ոնց լսեմ։ Դու երկնքում ես, մի պարսեկ հեռու, Ամպի ամոթխած ստվերն է միայն Հովը տարածել ծաղկած թթենու Եվ մենավորիկ ընթացքիս ունայն։ Էս ի՜նչ դատարկ է համասփյուռն, անգին․․․ |