Թուրքիայի նախագահը տանտիրոջ պես Մինսկի խմբին հրավիրել է Ղարաբաղ «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է իր աչքերով տեսնի Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքները», - կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության հնարավորինս շուտ բացումից մինչեւ մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկումը մենք վճռականորեն եւ արագորեն կիրականացնենք մեր օրակարգի յուրաքանչյուր կետ: Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում, որը մենք կանցկացնենք մեր երկրում առաջիկա ամիսներին, նախատեսում ենք ձեռնարկել բազմաթիվ կոնկրետ քայլեր՝ կապված այդ հարցերի հետ», - ասել է Էրդողանը: Հիշեցնենք, որ Թուրքիան, որն ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, եղբայրական հարաբերությունների ամրապնդման շղարշի ներքո փաստացի Ադրբեջանի գաղութացում է իրականացնում: |