MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +24 °C Yarın:+27 °C
Ի՞նչ վերանորոգում է պետք վնասված տանիքի դեպքում. մասնակի՞, թե՞ ամբողջական
11:45, 24.06.2021
2273 | 0

Վաղ թե ուշ, ցանկացած տան սեփականատեր կանգնում է վնասված տանիքի խնդրի առաջ: Այս դեպքում անհրաժեշտ է ժամանակին վերանորոգել այն, քանի որ, օրինակ, արտահոսքի դեպքում կարող է քանդվել նոր հիմքը (կարկաս), աստիճանաբար փչանալ բնակելի տարածքի ներքին հարդարանքը: Հետևաբար, տանիքի վնասման փոքրագույն կասկածի դեպքում անգամ պետք է անհապաղ գործել:

Այստեղ առաջ է գալիս մեկ այլ կարևոր հարց՝ տանիքը վերանորոգել մասնակի՞, թե՞ ամբողջական։

Ըստ բարդության աստիճանի՝ անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները կարելի է բաժանել մի քանի կատեգորիաների.

1․ Կապիտալ վերանորոգում - կատարվում է տանիքի զգալի մասով, որի ընդհանուր մակերեսը գերազանցում է 40%-ը: Այն ենթադրում է հին ծածկույթի, իսկ երբեմն նույնիսկ՝ ամբողջական տանիքի ապամոնտաժում և տանիքի նոր նյութի տեղադրում։

2․ Ընթացիկ վերանորոգում - կատարվում է այն դեպքում, երբ վնասված կամ դեֆորմացված տարածքների ընդհանուր մակերեսը 40%-ից ոչ ավելի է: Նման վերանորոգումը կարող է բաղկացած լինել տանիքի մի ամբողջ տարրի (մետաղական թերթ, ծալքաթիթեղ, տանիքի շիֆեր, կղմինդր) փոխարինումից կամ տանիքին կուտակված հեղուկի արտահոսքի պատճառների վերացումից` առանց նոր կտորների տեղադրման:

Ամբողջական վերանորոգման ընթացքում կատարվում է տանիքի փոխարինում, քանի որ հին ծածկույթն անպիտան է հետագա շահագործման համար: Փայտե կամ այլ տարրերի խիստ վնասման (օրինակ՝ քայքայման) դեպքում կառուցվում է նոր հիմք (կարկաս):

Առանձնատան տանիքի փոխարինումը սկսվում է հին տանիքի ծածկույթի ապամոնտաժմամբ: Այս պարագայում կարևոր է պահպանել անվտանգության նախազգուշական միջոցները, քանի որ աշխատանքներն իրականացվում են բարձրության վրա: Ցանկալի է օգտագործել անվտանգության սարքավորումներ և շատ զգույշ շարժվել, քանի որ փտած հատվածները կարող են չդիմանալ ծանրությանը:

Եթե տանիքի կառուցվածքի փայտե տարրերը մասամբ վնասված են, ապա այն ամբողջովին ապամոնտաժելու և նորը տեղադրելու անհրաժեշտություն չկա: Բավական է փոխարինել կամ ամրացնել առանձին մասերը։

Առանձնատան տանիքի մասնակի նորոգում ասելով պետք է հասկանալ աննշան թերությունների վերացումը` առանձին մասերի փոխարինմամբ կամ հատված-հատված: Ամբողջական վերանորոգման համեմատ այս գործընթացը քիչ աշխատատար է: Վերանորոգման տեխնոլոգիան կախված է տանիքի նյութի տեսակից, վնասի չափից և բնույթից: Օրինակ՝ մետաղյա տանիքի վնասվածքները ժամանակավորապես կարելի է վերականգնել հատուկ կպչուն ժապավենով, թեև դրանք երկար կյանք չունեն և վաղ թե ուշ ծածկույթն ամբողջությամբ փոխելու կարիք է լինելու։

Տանիքի շիֆերի թերթաքարերը զգայուն են մեխանիկական վնասվածքների նկատմամբ, բայց դրանց մասնակի վերացման մի քանի եղանակներ էլ կան. փոքր անցքերը հնարավոր է վերացնել խիտ գործվածքների միջոցով:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հովհաննես
yukarı