MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
Արևային էներգիա + պահեստ փոխարինում են ԱՄՆ ածխի գործարանին
14:45, 09.09.2021
1599 | 0

Վերջապես ավարտվեց բանավեճը, թե ինչով փոխարինել 2022 թվականի հունիսին փակվող 847 ՄՎտ հզորությամբ ածուխով աշխատող Սան Խուան էլեկտրաարդյունաբերական կայանը: Այն կփոխարինվի չորս արևային էնէրգիայի արտադրության և պահեստավորմոն կայաններով:

Այս հայտարարությունը միանգամայն զարմանալի չէ, քանի որ պետական կարգավորիման մարմինները դեռ ամառվա սկզբին էին պատվիրել այն:

Չորս բաղկացուցիչ ունեցող նախագիծը, որոը պետք է փոխարինի գեներացնող կայանը, ամբողջությամբ տեղակայված կլինի Նյու Մեքսիկո նահանգի Ֆարմինգթոն քաղաքում, այն բաղկացած է 650 ՄՎտ հզորության արևային էներգիայի արտադրությունից և իրեն ուղեկցող 300 ՄՎտ / 1200 ՄՎտ*ժ հզորության էներգիայի պահեստավորման կայաններից: Ծրագրերից երկուսն արդեն հաստատվել են պետական կարգավող մարմինների կողմից՝

Arroyo Solar-ը, որն աշխատում է 300 ՄՎտ և 150 ՄՎտ / 600 ՄՎտ*ժ պահեստով և Jicarilla Solar I- ը՝ 50 ՄՎտ և 20 ՄՎտ / 80 ՄՎտ*ժ:

PNM-ը մեծ ջանքեր է գործադրում մյուս երկու նախագծերի` San Juan Solar 1 (200 ՄՎտ արտադրության և 100 ՄՎտ / 400 ՄՎտ*ժ պահեստավորման) և 201LC 8 մ (100 ՄՎտ և 30 ՄՎտ / 120 ՄՎտ*ժ) կարգավորող մարմնից հաստատում ստանալու համար, մինչև դեկտեմբերի 4-ը, այնպես, որ շինարարությունը հնարավոր լինի սկսվել հունվարին ՝ 2022-ի հունիսին շահագործման հանձնվելու համար:

Ակնկալվում է, որ ծրագրերի արդյունքում գործարքների 20 տարվա ընթացքում կստացվի մինչև 74.7 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ և ծրագրերի կառուցման ընթացքում ամսական կստեղծվի 500 աշխատատեղ:

Ածխածնի փոխարինում

PNM-ի էլեկտրաէներգիայի գնման ծրագրի հաստատումը նշանակում է վերջին մահաբեր հարվածը ածխածնի վերազինման առաջարկին, որը խթանում էին Farmington City-ի և Enchant Energy-ի պաշտոնյաները: Հարկ է նշել, որ Ֆարմինգթոն քաղաքին է պատկանում Սան Խուանի 5% բաժնեմասը:

Ածխածնի փոխարինման առաջարկը նախկինում քննադատել էին էներգետիկայի փորձագետները, այդ թվում IEEFA-ի վերլուծաբան Կառլ Քեյթսը:

Էներգիայի մեծածախ գների տեսանկյունից Arroyo նախագիծը հասնում է $ 18, 65 ՄՎտ*ժ-ի, Jicarilla նախագիծը $19, 73, San Juan Solar I և Jicarilla Solar I` համապատասխանաբար $ 26, 65 և $ 27, 35 դոլար: Համեմատության համար նշենք, որ ածուխով աշխատող արտադրությունը հասնում է $ 66-ից $ 112 $ ՄՎտ*ժ, իսկ գազով համատեղ ցիկլով արտադրվող էլ.էներգիան $ 44-ից $ 64 ՄՎտ*ժ է: Այս երկու գնահատականներն էլ հիմնված են Լազարդի էներգիայի ծախսերի ամենամյա վերջին գնահատման վրա:

Քեյթսի խոսքով, ածխածնի փոխարինման առաջարկը ի սկզբանե հեռանկարային էր, քանի որ պետական կարգավորող մարմինները և PNM-ը միշտ հակված էին դրանք արևայինով փոխարինելուն: Այդ պահին հարց առաջացավ, թե որ նախագծերը կներառվեն, այլ ոչ թե որ ռեսուրսները:

Ավելի մեծ պատկեր

«Երբ այդ մաշտաբի սպասարկող ծրագիրը նման պարտավորություն ստանձնի, այլ ծրագրերի կազմակերպիչներ օրինակ վերցնելով դրանից կարձագանքեն համապատասխան», – ասել է Քեյթսը: «Դրա մի մասը ղեկավարվում է քաղաքականությամբ, մենք ունենք Էներգիայի անցման մասին օրենք, բայց պետք է հավատալ, որ դրա մեծ մասը շուկայական է: Դրանք գործարքներ են, որոնք կազմում են 18-25 ՄՎտ*ժ – դա էժան էլեկտրաէներգիա է:

Կան մի քանի շրջաններ, որոնք ավելի լավ են համապատասխանում արևի էներգիայի համար, քան ամերիկյան հարավ-արևմուտքը, և տարածքի կոմունալ ծառայություններից շատերը համապատասխանաբար կարգավորել են իրենց երկարաժամկետ ինտեգրված ռեսուրսների պլանները, որպեսզի օգտվեն արևի էժան, հուսալի էներգիայից:

Yazar: Ani
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Ani
15:37, 23.12.2021
2470 | 0
15:35, 23.12.2021
2164 | 0
14:54, 20.12.2021
1978 | 0
yukarı