MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +6 °C ... +16 °C Yarın:+20 °C
Հանրության կողմից սիտված եւ ճանաչված Հայրենասիրական Երգչի կարիերայում 1 տարի առաջ կարծես թե դադար էր սկսվել,
20:21, 06.11.2021
3653 | 0

Հանրության կողմից սիտված եւ ճանաչված Հայրենասիրական Երգչի կարիերայում 1 տարի առաջ կարծես թե դադար էր սկսվել, ու այդ որոշակի դադարից հետո բուռն կերպով վերադառնում եք հայկական շոու-բիզնես` հանրությանը ներկայանալով «Զինվորս Տուն Գա» Տեսահոլովակով, Էրիկ Ծատրյանի հետ միասին: Արձագանքերը, գոհացուցիչ են, հետագայում պատրաստվու՞մ եք նույն կերպ շարունակելու Ձեր ընթացքը:
Ինձ համար շատ կարևոր էին արձագանքները կապված իմ վերադարձի հետ և այո, դուք ճիշտ եք, արդյունքները գոհացուցիչ են, երգը սիրվեց եւ ընդունվեց Հանրության կողմից: Այժմ ես աշխատում եմ իմ հաջորդ երգի Տեսահոլովակի վրա և հուսով եմ, որ մոտակա օրերի ընթացքում կկարողանամ այն հանձնել ձեր դատին:
Ո՞վքեր են երգի հեղինակները և ովքե՞ր են աշխատել Ձեզ հետ այս երգի կայացման գործում:
Զինվորս Տուն գա երգի հեղինակը Տաղանդավոր երգիչ լավ մարդ, Արման Հովհաննիսյանն է, Շնորհակալ ենք նրան այս գեղեցիկ երգը ստեղծելու համար,
Տեսահոլովակը նկարահանել է լավ մարդ տաղանդավոր Օպերատոր Գուրգեն Աղաջանյանը,
Երգը բարձր մակարդակով ձայնագրել է Տաղանդավոր մարդ, Գեվորգ Գեվորգյանը (Jams Record Studio)
Գեղեցիկ, թավշյա ձայն ունենալով հանդերձ ընտրում եք հաճելի մեղեդայնությամբ ու խորը իմաստ պարունակող երգեր և սիրվում ու գնահատվում եք հանրության կողմից ըստ արժանվույն, ամեն անգամ նույն ստեղծագործական խմբի հե՞տ եք աշխատում:
Ես համագործակցել եմ շատ տարբեր մարդկանց հետ՝ բայց արդեն հստակ կա են մարդիկ ում հետ վստահ եմ մինչեւ կյանքի վերջ կաշխատենք,
Երգն ընտրելիս Ձեզ համար առավել կարևոր են խոսքերը, թե՞ երաժշտությունը: Հիմնականում երգում եք այն ինչ զգում եք, ինչն առկա է Ձեր կյանքում, թե՞, առհասարակ, երգում եք պահանջարկ ունեցող երգերը:
Երաժշտությունը և խոսքերը պետք է համապատասխանեն իրար, որպեսզի ունկնդրի համար հաճելի լինի: Ես հիմնականում երգում եմ այն ինչը խոսում է իմ սիրտը, իհարկե նաեւ հաշվի առնելով թե՛ իմ և թե՛ հանրության երաժշտական ճաշակը: Փորձում եմ համատեղել) )
Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ երազանքը, արդյո՞ք այն ասոցացվում է համերաշխ ու երջանիկ ընտանիք ունենալու հետ:
Յուրաքանչյուր Արտիստի լիարժեք երջանկության համար անհրաժեշտ է ներդաշնակ անձնական կյանք, բայց ինձ համար դա չի կարող լրացնել կարիերայի բացը: Իմ կյանքում մեկը մյուսի շարունակությունն ու լրացումն է:
Հայ երգիչներից ու՞մ կհամարեք Ձեզ մրցակից, կա՞ն այդպիսիք:
Առհասարակ ես չեմ մրցակցում ոչ մեկի հետ բացի ինձնից, առաջնորդվում եմ «վաղը լինել ավելի լավը՝ քան այսօր» կարքախոսով:
Եվ վերջում ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին, ովքեր մեծ սիրով են սպասում Ձեր նոր երգերին:
բոլորին մաղթում եմ սեր և ներդաշնակություն: Իսկ նրանց, ովքեր սպասում են իմ նոր երգերին, խոստանում եմ շատ չեք սպասելու) Առջեւվում շատ անակնկալներ են սպասվում իմ երկրպագուներիս
Շնորհակալ եմ հետաքրքիր հարցազրույցի համար և մաղթում մեծ հաջողություններ թե՛ անձնական կյանքում, թե՛ կարիերայում:
Դիտել տեսահոլովակը...

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
NEWS Showbusines
16:59, 11.06.2022
1507 | 0
14:12, 15.03.2022
2619 | 0
yukarı