ԹԵՐԵԶԱ ՄԻՔԱԵԼՅԱՆԻ ԳՐՔԵՐԸ
Գրել է 4 գիրք, որոնք դրված են ինտերնետում – https://drive.google.com/drive/folders/1FT41cMsP57HlsR5i57ZlKWcAWXHAMoDY?usp=sharing
, , ՎԱՍՆ ՔՐԻՍՏՈՍԻ, , - https://drive.google.com/file/d/1zZelYP7c-jvpXMCZ2ApOaMfLY9EXEqT8/view?usp=sharing
Այս գիրքը նվիրված է Հայաստանի Ավետարանական եկեղեցու և «Արարատյան միության» հիմնադիր նախագահ` ՎԱՀԱՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ հիշատակին: Գիրքը հետաքրքրական է այն առումով, որ այն իր մեջ ամփոփում է Հայ Առաքելական եկեղեցու հակիրճ պատմությունը և Հայաստանում Ավետարանական շարժման հավաստի պատմության մանրամասներ՝ իբրև ապացույց ներկայացնելով բազում փաստաթղթեր:
, , ՊԻԵՍՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈւ, , - https://drive.google.com/file/d/0B0cttBtBMEgMdzBvdl9qbWdkd1k/view?usp=sharing&resourcekey=0-CKL60Gx7jGoQZXaOVKikJQ
«Արվեստը սուտ է, բայց ներկայացնում է ճշմարտությունը» - ՊԻԿԱՍՈ: Այս գիրքում Դուք կգտնեք սցենարներ` գրված Աստվածաշնչյան թեմաներով, նաև մեր օրերի մասին, որոնք կարող եք նույնիսկ բեմադրել:
, , ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆՆԵՐ, ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐ, ՀՈԳԵՎՈՐ ՄՏՈՐՈւՄՆԵՐ Եւ ԲԱՆԱՍՏԵՂԾՈւԹՅՈւՆՆԵՐ, , - https://drive.google.com/file/d/13CAiwWWi5nPTvlAq_sVuZ_T78ZkmVQ5h/view?usp=sharing
Այս գրքում դուք կգտնեք իրական պատմություններ, որոնք նկարագրում են անցյալ դարի դաժան ժամանակները, այստեղ կհանդիպեք նաև մտորումների` կյանքի հավերժական հարցերի շուրջ ու հավիտենական կյանքի իրականության մասին:
, , ՀԱՄԱՑԱՆՑԱՅԻՆ ԳՐԱՌՈւՄՆԵՐ, ,
https://drive.google.com/file/d/1WR9T1TAjeTG-0f033q_IiMGy3aM0wujp/view?usp=sharing
Այս գրքույկի ի հայտ գալու անհրաժեշտությունն առաջացավ, տեսնելով մեր օրերում տեղի ունեցող հայտնի դեպքերն ու իրադարձությունները, որոնք ողջ աշխարհը տակնուվրա արեցին և նոր ժամանակների սկիզբ և օրենքներ դրեցին, նոր հարաբերություններ ու մտածողություններ առաջացրին մարդկանց մոտ անկախ ազգից և աշխարհագրությունից: