MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, -2 °C ... +5 °C Tomorrow:+5 °C
Կրծքագեղձի մեծացում. առասպելներ, իրականություն և ինչպես ճիշտ որոշում կայացնել
14:45, 28.11.2023
333 | 0

Կրծքագեղձի մեծացումը պահանջում է վիրահատական գործընթաց, որը ներառում է 3 եղանակ՝ կտրվածք ստորին հատվածից, պտկային շրջանից և թևատակից։ Վիրահատական այս գործընթացն իրականացվում է տարբեր նպատակներով, որոնցից ամենատարածվածը՝ հղիությունից կամ քաշ կորցնելուց հետո կրծքի ձևի փոփոխությունն ու վերականգնումն է։ Հարկ է նշել, որ այս գործընթացով հետաքրքրվող անձինք հաճախ առաջնորդվում են թերի կամ թյուր կարծիքներով։

Այսպիսով, եկեք բացատրենք կրծքագեղձերի մեծացման վերաբերյալ առասպելների բովանդակությունը և հասկանանք իրականության հիմնական գաղափարները։


Ամենատարածված առասպելները

Կրծքագեղձերի մեծացումն ունի ավելի քան 50 տարվա կիրառում, սակայն մինչ այսօր որոշակի առասպելներ իրենց ամուր դիրքն են պահպանում բժշկական միջամտությամբ հետաքրքրվող անձանց մոտ։

  • Իմպլանտների փոխարինում․ Որոշակի առասպելներ պնդում են, որ յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում իմպլանտները վերափոխվելու կարիք ունեն։ Սակայն դա ճշմարիտ չէ. թերևս իմպլանտներն անժամկետ չեն, սակայն դրանք կարող են դիմանալ ավելին, քան 10 տարին, իսկ փոխարինվել կարող են այն դեպքում, երբ անհանգստություն են պատճառում դրանք կրողին։ Խորհուրդ է տրվում վիրահատությունից 10 տարի հետո անցկացնել պարբերական ուլտրաձայնային հետազոտություն, համոզվելու համար, որ իմպլանտները գտնվում են լավ կարգավիճակում։

  • Իմպլանտները պոռթկում են թռչելիս․ Այս առասպելը նույնպես թյուր է, քանզի կրծքագեղձի մեծացման համար օգտագործվող իմպլանտներն ամուր են և չեն պարունակում օդ, դրանով էլ ապահով են յուրաքանչյուր բարձրության վրա։ Այսպիսով, կրծքագեղձի մեծացումից հետո անձը կարող է ճանապարհորդել՝ առանց անհանգստանալու իմպլանտի վնասումից։ Սակայն, խորհուրդ է տրվում ճանապարհորդել վիրահատությունից 6 շաբաթ հետո, քանզի այդ ընթացքում կրծքագեղձը գտնվում է ապաքինման գործընթացում։

  • Իմպլանտն առաջացնում է ուռուցք․ Շատ կանանց մոտ նկատվում է կրծքի ուռուցքի ձևավորում, սակայն հիվանդությունը կարող է առաջանալ առողջական այլ պատճառներից։ Իսկ իմպլանտների առկայությունը չի առաջացնում կրծքի ուռուծք և անվտանգ է այն կրողի առողջության համար։

  • Իմպլանտները տալիս են անբնական տեսք․ Ասում են, որ իմպլանտներն ունեն ընդամենը մեկ չափս, ինչի արդյունքում շատերի մոտ նկատվում է մարմնի և կրծքագեղձի միջև անհավասարություն։ Սակայն դա ճիշտ չէ։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս անցկացնել բարձրակարգ պլաստիկ վիրաբուժություն, ինչի նպատակը ստանալն է հավասարաչափ և բնական արդյունք, որը կհամապատասխանի յուրաքանչյուր անձի մարմնին և նախընտրությանը։

Ինչպես կայացնել ճիշտ որոշում

Ինչպես այլ վիրահատական միջամտությունների դեպքում, այնպես էլ կրծքագեղձի յուրաքանչյուր վիրահատական միջամտության դեպքում անհրաժեշտ է դիմել այնպիսի մասնագետի, ով կառաջարկի միջամտության ապահով եղանակ, հաշվի առնելով հաճախորդի առողջական կարգավիճակը։ Այսպիսով, ահա մի քանի կարևոր գործոն, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել՝ կրծքի մեծացում իրականացնող պլաստիկ վիրաբույժ ընտրելիս։

  • Խորհրդակցություն․ Կարևոր է խորհրդակցել որակավորված պլաստիկ վիրաբույժի հետ, ով հաճախորդի հետ կքննարկի հաճախորդի մտահոգությունները և կօգնի վիրահատության ամենահարմար տարբերակի ընտրության հարցում։

  • Վստահության և ապահովության զգացում․ Պլաստիկ վիրաբույժն այն մասնագետն է, ով հաճախորդին ուղեկցելու է սկսած խորհրդակցության փուլից մինչև վերականգնամ փուլ՝ ներառյալ պարբերական հետազոտությունները։ Այպիսով, վիրաբույժի հետ համագործակցելիս, հաճախորդը պիտի զգա ապահով և հանգիստ։

Բժշկական կենտրոն և պլաստիկ վիրաբույժներ Հայաստանում

Կրծքագեղձի մեծացումը ներառում է ընդլայնման բազմազան եղանակներ․ Այդ իսկ նպատակով էլ անհրաժեշտ է հասկանալ յուրաքանչյուր անձին համապատասխանող մոտեցումը։

Կրծքագեղձի վիրաբուժությունը կարևոր վիրահատական գործընթաց է, որը պահանջում է մասնագիտացված մոտեցում և խնամք։ Հայաստանում գործող բժշկական կենտրոնները միտված են տրամադրելու բարձրակարգ և անհատականացված մոտեցում, որտեղ յուրաքանչյուր անձ ձեռք կբերի նախընտրելի արդյունքը։

Ամփոփում

Այսպիսով, գոյություն ունեն բազմազան առասպելներ, որոնք շատերի մոտ ձևավորում են թյուր կարծիք և առաջացնում անհանգստություն։ Իսկ դրանց վերջ դնելու համար ներկայացրեցինք մի քանի առասպել և պարզաբանեցինք դրանց բովանդակությունը։ Այս մասին հնարավոր է նաև խոսել կրծքագեղձի մեծացում իրականացնող վիրաբույժի հետ, ով, ինչպես արդեն նշեցինք, կուղղորդի յուրաքանչյուր հաճախորդի և կքննարկի նրա մտահոգությունները։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Vahe Mardoyan
17:34, 21.12.2023
374 | 0
to top