MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Tomorrow:+32 °C
Շուշիում 1919-1920թ. տեղի է ունեցել ցեղասպանություն. ադրբեջանցի թաթարների ու թուրքական բանակի ձեռքերով, կոտորվել են տասնյակ հազարավոր հայեր
22:51, 29.05.2024
286 | 0

Լեռնային Ղարաբաղը հայաթափելու թուրքական ծրագիրը մեկնարկել էր դեռ Շուշիի հայկական ջարդերից՝ ցեղասպանությունից մի քանի տարի առաջ: 1918 թվականին թուրքական օկուպացիոն զորքերի օգնությամբ Բաքուն գրաված ու Ադրբեջան անունով պետություն հիմնած կովկասյան թաթարները Ղարաբաղն ու Զանգեզուրը հայտարարեցին Ադրբեջանի նահանգ: Շուշիում ձևավորված հայկականազգային խորհուրդը չընդունեց Բաքվի այդ որոշումը
1919 թվականին Ադրբեջանի կառավարության կողմից Ղարաբաղյան նահանգի նահանգապետ նշանակված Խոսրով Բեկ Սուլթանովը անցավ կտրուկ գործողությունների:
Շուշին այդ տարիներին Անդրկովկասի ամենածաղկող քաղաքներից մեկն էր: Թբիլիսիից ու Բաքվից հետո իր մեծությամբ երրորդ քաղաքն էր, որտեղ բնակվում էին ավելի քան 23.000 հայեր, որը կազմում էր քաղաքի բնակչության մոտ 57տոկոս:
Գերակշիռ մեծամասնությամբ հայերով բնակեցված Արցախն իր ծաղկող բերդաքաղաքով խանգարում էր պանթյուրքիստական ծրագրերին։
Պատմական աղբյուրների վկայությամբ, Սուլթանբեկի հրամանով 1920-ի մարտին Շուշիի մահմեդական թաղամասի բնակիչներին տրամադրվել է 6 վագոն զենք ու զինամթերք, քաղաք է բերվել մոտ 15.000 զինվոր: Մարտի 22-ի լույս 23-ի գիշերը թուրք- թաթարական բանակն ու խուժանը հայերին զինաթափելու պատրվակով հարձակվեցին Շուշիի հայկական թաղամասերի վրա: Հայերի տները թալանելուց հետո, քաղաքն ամբողջությամբ կողոպտել, ավիրել ու այրել են:
Ահա թե ինչպես պատահեց, որ Արցախի բերդաքաղաքում Սովետի տարիներին գերակշիռ մեծամասնություն դարձան թուրք-թաթարներ, ադրբեջանցիներ՝ ցեղասպանության շնորհիվ։
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
22:57, 29.05.2024
334 | 0
to top