MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Tomorrow:+20 °C
Հետաքրքիր նյութեր աշխարհից
09:39, 17.09.2012
6705 | 0
Հոկտեմբերի 31-ին աշխարհի բնակչությունը կհասնի 7 միլիարդի։ ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամը ներկայացնում է մի շարք ուշագրավ փաստեր 7 միլիարդի սահմանը հատելուց առաջ։ Աշխարհում ծնելիության միջին մակարդակը վերջին 50 տարիների ընթացքում կրճատվել է գրեթե կիսով չափ (1950 թ.-ին մեկ կնոջն ընկնող 5 երեխայից 2010 թ.-ին հասնելով 2.5-ի):

Եթե ներկա միտումները շարունակվեն, մարդկությունը 2050 թ.-ին կլինի 9 միլիարդից քիչ ավելի, իսկ դարավերջին կհատի 10 միլիարդի սահմանը: 1950 թ.-ից ի վեր կյանքի միջին տևողությունն աշխարհում ավելացել է 20 տարով 48-ից 69: Կայուն կերպով նվազել է նաև մահացությունը՝ առողջապահության և սանիտարական պայմանների հսկայական առաջընթացի հետևանքով:

Ծայրահեղ աղքատության մեջ՝ օրական մինչև ԱՄՆ $1.25-ով ապրող մարդկանց թիվը 1990 թ.-ին կազմող 1.8 միլիարդից նվազել է մինչև 1.4 միլիարդ՝ 2005 թ.-ին: Զարգացող երկրներում ծայրահեղ աղքատների մասնաբաժինը նշված ժամանակաշրջանում նվազել է բնակչության 46 տոկոսից մինչև 27 տոկոսը:

2005թ.-ին աշխարհի զարգացող հատվածում մինչև հինգ տարեկան յուրաքանչյուր չորս երեխայից մեկը թերքաշ էր, մինչդեռ 1990 թ.-ին այս ցուցանիշը եղել է յուրաքանչյուր երեքից մեկը: Թեև սովի մատնված բնակչության մասնաբաժինը 1990 թ.-ից ի վեր կրճատվել է հաջողություն հիմնականում գրանցվել է Ասիայում, հատկապես Արևելյան Ասիայում, սակայն բնակչության աճի պայմաններում սովի մատնված մարդկանց բացարձակ թիվն աճել է՝ 815 միլիոնից հասնելով 925 միլիոնի:

Աշխարհի ամենաաղքատ երկրներում բազմաթիվ ընտանիքներ արդեն իսկ իրենց եկամտի կեսից ավելի ծախսում են սննդի վրա: 2010 թ.-ից ի վեր, սննդամթերքի գների աճի պատճառով, ևս 44 միլիոն մարդ է հայտնվել աղքատության շեմից՝ օրական ԱՄՆ $1.25-ից ներքև: Արևելյան Ասիայում աղքատության մակարդակը 1990 թ.-ի 60 տոկոսից իջել է մինչև 20 տոկոս: Աշխարհում աճում է հարստության բաշխման անհավասարությունը: 1960 թ.-ին աշխարհի ամենահարուստ 20 տոկոսը տիրապետում էր աշխարհի բոլոր եկամուտների 70 տոկոսին: 2005 թ.-ին, Համաշխարհային բանկի տվյալներով, այդ մասնաբաժինն աճել է մինչև 77 տոկոս:

Աշխարհում կա գրել-կարդալ չիմացող 776 միլիոն չափահաս, որոնց երկու երրորդը կանայք են: Կանայք կատարում են աշխարհի աշխատանքի մոտ երկու երրորդը և արտադրում են աշխարհի սննդի կեսը, սակայն վաստակում են աշխարհի եկամտի ընդամենը 10 տոկոսը և տիրապետում են աշխարհի գույքի ընդամենը 1 տոկոսին: Այն պատճառով, որ մարդիկ նախընտրում են տղա երեխա ունենալ, սեռով պայմանավորված աբորտների և նորածին աղջիկներին անուշադրության մատնելու հետևանքով ողջ աշխարհում «անհետանում» է ավելի քան 134 միլիոն կին:

Հղիության բարդություններից կամ ծննդաբերության ժամանակ ամեն տարի մահանում է ավելի քան 350, 000 կին՝ յուրաքանչյուր 90 վայրկյանը մեկ: Այս մահերի 99 տոկոսը գրանցվում է զարգացող երկրներում: Զարգացած երկրներում 15-49 տարեկան կանանց մահվան և հաշմանդամության առաջին պատճառը վերարտադրողական առողջության հետ կապված խնդիրներն են:

Կանանց մինչև 70 տոկոսն իր կյանքի ընթացքում ենթարկվում է բռնության: Գենդերային բռնության արդյունքում մահանում կամ հաշմանդամ է դառնում այնքան կին, որքան քաղցկեղի արդյունքում: Աշխարհում ավելի քան 101 միլիոն դպրոցահասակ երեխաներ չեն հաճախում դպրոց և նրանց կեսից ավելին աղջիկներն են:

Աշխարհում 1.2 միլիարդ մարդ 10-19 տարեկան է. նրանք են լինելու հաջորդ սերնդի ծնողները և նրանց 88 տոկոսն ապրում է զարգացող երկրներում: Աշխատուժում ներգրավված 620 միլիոն երիտասարդ մարդկանցից 81 միլիոնը կամ 13 տոկոսը 2009 թ-ի ավարտին մատնված էր անգործության: Այս ցուցանիշը երեք անգամ գերազանցում է աշխարհում չափահասների գործազրկության միջին մակարդակը:

ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի մոտ 40 տոկոսը տեղ է գտնում 15-24 տարեկան երիտասարդ մարդկանց մոտ: Այս տարիքային խմբում տղաների ընդամենը 40 տոկոսը և աղջիկների ընդամենը 38 տոկոսն է տիրապետում ՄԻԱՎ փոխանցման վերաբերյալ ստույգ տեղեկությունների:

Կյանքի միջին տևողությունը հասել է երբևէ եղած ամենաբարձր ցուցանիշին՝ 69 տարեկան (67՝ տղամարդկանց, 71՝ կանանց համար): Սակայն տարածաշրջանների միջև տարբերություններն ահռելի են՝ ենթասահարային Աֆրիկայում՝ 54 (53՝ տղամարդկանց համար, 55՝ կանանց), Հյուսիսային Եվրոպայում՝ 80 (77՝ տղամարդկանց համար, 82՝ կանանց):
The article published in the Spokesperson project.
Share with friends
Jora Sharoyan
13:28, 16.04.2013
6360 | 0
21:29, 10.04.2013
6476 | 0
23:40, 25.01.2013
6650 | 1
to top