MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +24 °C Tomorrow:+22 °C
Կանանց և տղամարդկանց ամենաակտիվ սեքսի տարիքը
00:02, 13.11.2013
11187 | 0
Կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկանում, տղամարդիկ՝ 33:
Նոր ուսումնասիրության համաձայն՝ կանայք վայելում են իրենց կյանքի ամենալավ սեքսը 28 տարեկան հասակում, մինչդեռ տղամարդիկ հասնում են իրենց սեքսուալ գագաթնակետին 33 տարեկանում: Այս մասին գրում է The Dailymail պարբերականը: Ուսումնասիրությանը մասնակցել է 1.281 մարդ:
Նախկինում ընդունված էր համարել, որ տղամարդկանց սեքսուալ գագաթնակետը 18 տարեկանն է, կանանցը՝ 30-ը:
Նոր հետազոտությունը նաև փաստում է, որ տղամարդիկ կորցնում են իրենց կուսությունը 18 տարեկան հասակում, կանայք՝ մի տարի շուտ՝ 17 տարեկան հասակում: «Ինչպես կյանքի մյուս ոլորտներում, սեքսում ևս նույն է. ինչքան շատ ես զբաղվում դրանով, այնքան շատ ես հմտանում» - նշել է սեքսաբան Թրեյսի Կոքսը: «Այսպիսով, տղամարդիկ 33 տարեկանում ավելի որակյալ սեքս ունեն, քան 18-ում, քանի որ 33-ում նրանք արդեն սովորում են վերահսկել իրենց օրգազմը» ԱՎԵԼԻՆ ԿԱՐԴԱՑԵՔ ԱՅՍՏԵՂ
Spokesperson: WWW.LRATU.RU
The article published in the Spokesperson project.
Share with friends
WWW.LRATU.RU
to top